Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Փաշինյանը նոր շոո՞ւ է մտադիր բեմադրել. Օրակարգում Արթուր Վանեցյանն է

Օրերս ՀՀ դատախազությունը հայտարարություն տարածեց, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Շվեյցարիայի Համադաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացի Կ.Վ.-ի նկատմամբ: Այնուհետև գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթը հստակեցրեց, որ Կ.Վ.-ն հանդիսանում է Կարեն Վանեցյանը, ով Արթուր Վանեցյանի եղբայրն է:

Ուշագրավ է, որ առանց փաստաբանի ներգրավման կամ ծանուցման գործիքակազմի մի քանի ժամվա ընթացքում կալանքը որպես խափանման միջոց է ընտրվել Կարեն Վանեցյանի նկատմամբ:

Իրավապահ մարմիններում «Փաստինֆո»-ի աղբյուրի տրամադրած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ խնդիր է դրվել սույն գործով ամեն կերպ ներգրավել ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, գեներալ-մայոր Արթուր Վանեցյանին: Դիտարկվում է նույնիսկ քրեական հետապնդման և կալանքի վարկածները, որի խոչընդոտն առհասարակ նվազագույն առնչությունը հիմնավորող տվյալների բացակայությունն է, սակայն կարելի է եզրահանգել, որ, եթե Կարեն Վանեցյանի նկատմամբ քրեական հետապնդման փաստի պայմաններում անմիջապես շահարկվում է Արթուր Վանեցյանի անունը, հետեւապես ՝ դատախազության և քննչական մարմնի կողմից հարկադրանքի միջոցները ժամանակի հարց է:

Այս լուրերի վերաբերյալ փորձեցինք մեկնաբանություն ստանալ Արթուր Վանեցյանից, ով ի պատասխան հայտնեց, որ վերջին շրջանամ հաճախ է բացակայում աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով, ներկայումս ևս գտնվում է արտերկրում և մի քանի օրից կվերադառնա, սակայն չի բացառում, որ մի նոր բեմադրություն հենց իր նկատմամբ կազմակերպվի:

«Փաստինֆո»-ն դիմել է նաեւ ՀՀ գլխավոր դատախազություն՝ մեկնաբանության համար, ինչը կներկայացնենք՝ այն ստանալու դեպքում։