Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Արա Աբրահամյանի ողջույնի ուղերձը՝ «Համշեն» ամենամյա փառատոնի մասնակիցներին

Նոյեմբերի 7-ին Գագրայում տեղի է ունեցել հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» ամենամյա փառատոնը, որին մասնակցել է Աբխազիայի նախագահ Ասլան Բաժանիան, փոխնախագահ Բադրա Գունբան և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Փառատոնին ներկա է եղել նաև Ռուսաստանի հայերի միության ներկայացուցչական պատվիրակությունը:

Հայկական մշակույթի և կենցաղի «Համշեն» փառատոնի կազմակերպիչներին և մասնակիցներին ողջույնի խոսք է հղել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Ուղերձում ասվում է.

«Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության և անձամբ իմ կողմից սրտանց ողջունում եմ «Համշեն» ամենամյա փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին: Առանց այս փառատոնի անհնար է պատկերացնել Աբխազիայի բազմազգ մշակութային գունապնակը: Ինչպես նաև անհնար է պատկերացնել Ապսի երկրի ճակատագիրն առանց համշենահայերի, քանի որ նրանք, իրենց ուրույն և հարուստ մշակութային ժառանգությամբ, աշխատասիրությամբ, հայրենասիրությամբ և հայրենանվիրությամբ հանդիսանում են այդ հասարակության անքակտելի մասը:

Այս հրաշալի տոնակատարությունն Աբխազիայի բոլոր բնակիչներին և հյուրերին հնարավորություն է տալիս  ծանոթանալ համշենահայերի մշակույթին, ավանդույթներին, խոհանոցին և արհեստներին: Համոզված եմ, որ «Համշեն» փառատոնը, որն ունի միավորող, բարոյական և քաղաքացիական որակներ դաստիարակող առաքելություն, այսուհետ էլ կտարածվի և կծառայի բարեկամության, խաղաղության և համաձայնության գաղափարներին՝ ի բարօրություն Աբխազիայի Հանրապետության և նրա ժողովրդի»: