Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ադրբեջանի ախորժակը գնալով աճում է

Մինչ Փաշինյանը խոսում է «Խաղաղության օրակարգի» մասին, հայտարարում, որ ճանաչում է Ադրբեջանի 86600 կմ քառակուսի տարածքը, պաշտոնական Բաքուն ամենևին էլ մտադիր չէ կանգ առնել ձեռք բերածի վրա և Հայաստանին նոր պահանջներ է ներկայացնում։

Այսօր Ստեփանակերտում Ադրբեջանը շքերթ է իրականացնելու, իսկ դրա կապակցությամբ մի հայտարարություն է տարածել, պնդել, թե 2020 թվականից ի վեր հասել է իր նպատակներին, վերականգնել իր տարածքային ամբողջականութունը, միաժամանակ հայտարարում է, թե դեռ «Երևանից ստանալիք ունի, Հայաստանը մերժել է վերադարձնել ադրբեջանական 8 գյուղեր, որոնք մինչ այժմ օկուպացիայի տակ են»։

Տևական ժամանակ սեթևեթելուց հետո Փաշինյանը խոստովանեց, որ անկլավների հարցը քննարկման թեմայում է, ընդ որում ադրբեջանական պաշտոնական աղբյուրները հայկական կողմին մեղադրում են Ղազախի շրջանի 7 և Նախիջևանի Սադարակի շրջանի 1 գյուղ օկուպացնելու մեջ։

Հայաստանն էլ Նիկոլ Փաշինյանի բերանով հայտարարում է, թե հավակնում են Արծվաշենին։ Իհարկե, մակերեսի առումով 8 գյուղերը միասին համադրելի են Արծվաշենի հետ, սակայն խնդիրն ամենևին էլ զուտ տարածքը չէ, այլ ենթակառուցվածքները, նախ Արծվաշեն հասնելու համար հայկական կողմը լրջագույն խնդիրներ ունի, ի վերջո Արծվաշենը գտնվում է հարթավայրային տարածքում և այն պաշտպանելը չափազանց բարդ է լինելու, առավել ևս, որ շատերը կհրաժարվեն տեղափոխվել այնտեղ։ Փոխարենն Ադրբեջանը, եթե Աստված մի արասցե, ստանա իր պահանջած անկլավները, ապա առնվազն 2 կարևորագույն ճանապարհ Երասխի հատվածում՝ Քյարքին և Տավուշի հատվածում՝ Ոսկեպար մասում հայտնվելու է ադրբեջանական վերահսկողության տակ, իսկ թե ի՞նչ հետևանքներ դա կարող է ունենալ Հայաստանի համար, որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Ինչևէ, Ադրբեջանը շարունակում է իր պահանջները ներկայացնել Հայաստանին, իսկ փաշինյանական վարչախումբն էլ գլխիկոր համաձայնվում է նրանց հետ։

Օր առաջ հարկավոր է ազատվել գործող վարչախմբից, այլապես դրա հետևանքները չափազանց ծանր է լինելու առանց այն էլ կորսված Արցախի ֆոնին։

Լուսինե Կարապետյան