Փաշինյանը շահագրգիռ է, որ վերացնի Արցախի պետական ինստիտուտները
Հայաստանի գործող իշխանություններն ամեն ինչ անում են, որպեսզի լիովին վերացնեն Արցախի պետական ինստիտուտները։ Երեկ խորհրդարանում ֆինանսաբյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում պատգամավոր Գևորգ Պապոյանը, որը համատեղությամբ նաև «Քաղպայմանագրի» վարչության փոխնախագահն է հայտարարել է, թե Հայաստանի պետական բյուջեում Արցախի պետական ինստիտուտների պահպանման համար որևէ գումար նախատեսված չէ, իսկ ֆինանսների նախարարն էլ հայտնել է, թե բյուջեում ազատված միջոցներն օգտագործվելու են Արցախից բռնի տեղահանվածների սոցիալական և այլ կարիքների լուծման համար։
Ընդ որում Պապոյանի չափազանց կտրուկ և լկտի արձագանքը վկայում է, որ գործող իշխանություններն իրենք են ամեն ինչ անում՝ փորձելով խեղդել Արցախից տեղահանված իշխանությունների ներկայացուցիչներին, նրանց պարտադրել ընդունել իրենց խաղի կանոնները և ամբողջությամբ ինքնալուծարվել։
Նման քայլով Փաշինյանն առնվազն երկու հարց է լուծում, առաջինը դա Ադրբեջանին հաճոյանալն է, Ալիևը դեռևս այս տարվա մայիսին հայտարարում էր, թե Արցախի իշխանությունները պետք է լուծարվեն, իսկ խորհրդարանը ցրեն։ Արցախի ամբողջ տեղահանությունից հետո, իշխանությունների մեծ մասը տեղափոխվել է Հայաստան, միայն նախկին նախագահներն ու ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն են գտնվում ադրբեջանցիների ձեռքում։ Եվ, այժմ Արցախի լուծարման իրավական անհարթությունները հաշվի առնելով, կարելի է ասել, որ Արցախի պետական ինստիտուտների պահպանումը կենսական անհրաժեշտություն է հայ ժողովրդի հետագա շահերն առաջ տանելու առումով, Փաշինյանին այդ կենսական անհրաժեշտությունը բնավ չի հուզում, մյուս կողմից գործող իշխանությունները մտավախություն ունեն, որ Արցախի տեղահանված իշխանությունները կարող են լուրջ այլընտրանք դառնալ իրենց ներքաղաքական պայքարում, մարտահրավեր նետել, կամ էլ միանան խորհրդարանական ընդդիմությանը, այդ դեպքում Փաշինյանի՝ առանց այն էլ խարխուլ աթոռը, ավելի կխարխլվի։
Աշոտ Բաբայան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...