Եթե ինչ որ մարգինալների խմբակ որոշել է Արցախի բնակավայրերի անունները մեր սրտից մաքրել, մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից․ Մամիջանյան
Երևանի կենտրոնից ՀՀԿ երիտասարդական թևի նախաձեռնությամբ մեկնարկել է լուռ երթ` ընդդեմ Արցախի Հանրապետության հանձնման։
Երթին մասնակցում է նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
Նա լրագրողների հետ ճեպազրույցում ընդգծեց, որ նոյեմբերի 9-ը յուրաքանչյուր հայի համար ցավի, չսպիացած վերքի օր է։
Ընդդիմադիր գործչի համոզմամբ՝ այն վայրկյանին, երբ այդ ցավը վերափոխվի ցասման, բոլորի խնդիրների լուծումը՝ թե՛ ներքին, թե՛ արտաքին ինքնին կստացվի։
«Բոլորիս ցավը պետք է վերափոխվի ցասման, այս բանաձևը պարզ է։ Արցախի այն բնակավայրերի անունները, որոնք մեր կուսակից ընկերները պաստառի վրա տանում են, դաջված է յուրաքանչյուր հայի սրտում։ Եթե ինչ որ մարգինալների, կամ դավաճանների խմբակ որոշել է դրանք մեր ստից մաքրել, ապա մենք իրենց կմաքրենք մեր հայրենիքից»,- ընդգծեց Մամիջանյանը։
Անդրադառնալով՝«Խաղաղության խաչմերուկ»-ին՝ Մամիջանյանը նկատեց՝ երբ Փաշինյանը խաղաղության մասին է խոսում, ապա արյուն և ցավ է բերում։
«Փաշինյանն ինչ հակահայկական գործողություն կատարի բրենդավորելու է խաղաղություն բառով։ Մի քանի օր առաջ Փաշինյանը հայտարարում էր, որ կապիտուլյացիան և հող հանձնելն արդեն խորհրդանիշ ունեն։ Այսուհետև լոգոյի տակ են հող հանձելու»,- նշեց նա։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...