Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Հասարակություն

Նիկոլ Փաշինյանի մեղքով է, որ Իլհամ Ալիևը հայտնվել է Ստեփանակերտի հրապարակում․ Էդգար Ղազարյան

Նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենաողբերգական օրերից մեկն է, Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց ընթացող հանրահավաքի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ էդգար Ղազարյանը։

Ղազարյանը շեշտեց՝ 2018-ին խաբեությամբ իշխանության տեր դարձած Նիկոլ Փաշինյանը իր իշխանավարման ամեն օրն է կեղծիքով ու ստով անցկացրել, մոլորեցրել ժողովրդին,  44-օրյա պատերազմի ամբողջ ընթացքում ու ավարտին էլ նույնն է արել։ 

«3 տարի առաջ  այս օրը, մինչև օրվա վերջին պահը Նիկոլ Փաշինյանը դեռ խաբում էր մեր ժողովրդին։ 3 տարի առաջ  այս օրը, դեռ ավելի ուշ ժամի, Ֆեյսբուքում գրառում էր արել՝ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։ Ավելի ուշ արդեն, այս տարի, մամուլի ասուլիսում ասում է՝ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին տեքստը ստորագրել եմ այդ օրվա առավոտյան, ուղղակի մյուս կողմերն այդ տեքստը չէին ստորագրում, և ժամ առ ժամ իրավիճակը ավելի վատ էր դառնում, ստորագրվել է ավելի ուշ։ Այսինքն, ինքը նոյեմբերի 9-ի առավոտյան արդեն ստորագրել է հայտարարության տեքստ, բայց երեկոյան ասում է․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»՝ այն դեպքում, երբ հետագայում պարզվեց, որ Շուշիի նկատմամբ հայկական զինված ուժերը վերահսկողությունն ամբողջությամբ կորցրել էին նոյեմբերի 6–ի դրությամբ»,- ասաց նա։

Էդգար Ղազարյանը նշեց նաև՝ հայ ժողովրդի այսօրվա ողբերգական ճակատագրի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է․ իր պրիմիտիվ մտածողությամբմ ու մակերեսային դատողություններով կործանման է տանում երկիրը․

«Սրա մեղքով մեր հայրենիքի ամենալուսավոր հատվածը հանձնված է թշնամուն՝  պղծելու։ Այս պահին պղծվում են արցախցիների գերեզմանները, պղծվում են մեր վանքերը, հազարամյա տաճարները, որտեղ աղոթք է հնչել հազարավոր տարիներ, և միայն սրա մեղքով է, որ Իլհամ Ալիևը հայտնվել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում»։

Այս կործանարար ընթացքը կանգնեցնել է պետք, խոսքը շարունակեց Էդգար Ղազարյանը՝ հավելելով՝ առանց սպասելու կամ ապավինելու այս կամ այն քաղաքական ուժին, ժողովուրդը պետք է կանգնեցնի երկրի վերջնական գահավիժումը։

«Պետք է կանգնենք ու կանգնեցնենք այս աղետաբեր ընթացքը»,- ասաց Էդգար Ղազարյանը։