Միջոցառման հատուկ հյուրն է լինելու հռչակավոր գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ Նասիմ Թալեբը
Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ով երկրի տնտեսության ընդհանուր իրավիճակը ներկայացնելուց զատ, ինչպես նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ, մանրամասներ է հայտնել նաև դեկտեմբերի 1-2-ին Երևանում կայանալիք «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողովի կամզակերպչական աշխատանքների մասին:
Ամենամյա բնույթ կրող այս միջոցառումը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ՝ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ: Միջոցառման հատուկ հյուրն է լինելու հռչակավոր գրող, փիլիսոփա և հասարակական գործիչ Նասիմ Թալեբը՝ «Հակափխրունություն» և «Սև կարապ» համաշխարհային բեսթսելլերների հեղինակը: Համաժողովին կմասնակցեն հարյուրավոր գիտնականներ գործարարներ և հետազոտողներ տարբեր երկրներից ու կազմակերպություններից:
Միջոցառման նպատակն է խթանել գիտահեն գործարարության զարգացումը Հայաստանում՝ ի նպաստ երկրի տնտեսության:
Համաժողովի մասնակցության համար տոմսեր հնարավոր է ձեռք բերել առցանց և առկա տոմսարկղերից: Միջոցառման տոմսերի վաճառքի հասույթն ամբողջությամբ ուղղվելու է արցախահայերի աջակցության ծրագրերին:
Համաժողովի մանրամասներն՝ այստեղ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին