Փաշինյանի վարկանիշը նվազում է, բայց իշխանափոխություն անող չկա
«GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը երեկ ներկայացրել է վերջին հարցման արդյունքները։ Հարցին, թե ինչպես են գնահատում ՀՀ նախագահի, ԱԺ-ի, կառավարության ու վարչապետի գործունեությունը՝ հարցվածների 34 տոկոսը հավանություն է տվել վարչապետի գործունեությանը, 52,6 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս։ 29,1 տոկոսը հավանություն է տվել կառավարության գործունեությանը, 57,7 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս։ Ազգային ժողովի գործունեությանը հավանություն է տվել 22,2 տոկոսը, իսկ 64 տոկոսը՝ հավանություն չի տվել։ ՀՀ նախագահի գործունեությանը հավանություն է տվել հարցվածների 23 տոկոսը, հավանություն չի տվել 53,7 տոկոսը։
Հարցումները վկայում են, որ Փաշինյանի և նրա թիմի վարկանիշը գնալով նվազում է, սակայն չկա այն քաղաքական ուժը կամ միավորը, որը կկարողանա նրանց հեռացնել իշխանությունից։ Սա, իհարկե, ցավալի իրողություն է, երբ քաղաքական դաշտն այնպես է ամայացել և դեգրադացվել, որ ունակ ուժեր պարզապես գոյություն չունեն։
Ըստ «GALLUP International Association»-ի, ամենավատ ցուցանիշն ունի Ազգային ժողովը, ինչը ոչ միայն իշխանության, այլև ընդդիմադիր ուժերի ցածր վարկանիշի մասին է խոսում։ Բնավ զարմանալի չէ, որ խորհրդարանը հանրության շրջանում ամենացածր վարկանիշն ունի: Նման ցածրորակ խորհրդարան ՀՀ անկախության շրջանում երբևէ չի եղել։
Հասմիկ Բեգլարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...