Վատ բեմադրություն՝ Փաշինյանի բերանը փակելու համար
Նոյեմբերի 2-ին Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարեց ահաբեկչություն նախապատրաստող խումբ բացահայտելու, հինգ անձանց ձերբակալելու մասին։ Շուրջ 9 օր անց պատկան մարմինները լրացուցիչ որևէ տվյալ չեն հայտնել, չեն հաղորդում նաև ձերբակալվածների անունները, ինչը կասկածելի է համարվում։
Մի շարք փորձագետներ մանրամասն ուսումնասիրել են ԱԱԾ տարածած տեսանյութը, փաստել, որ դա բեմադրություն է, ընդ որում, չափազանց անհաջող և վատ բեմադրություն։ Քննիչներն, օրինակ, իրեղեն ապացույցները զննում էին առանց ձեռնոցների, ինչը նման դեպքերում պարտադիր պայման է։
Մեր աղբյուրների փոխանցմամբ, Նիկոլ Փաշինյանը վաղուց զզվացրել է ԱԱԾ-ին՝ հնարավոր հեղաշրջումների մասին իր պատմություններով, կասկածում է անխտիր բոլորին, թե՛ իր շրջապատում, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, և պահանջներ ներկայացնում բացահայտել իր դեմ նյութվող դավերը։ Փաշինյանի պարանոյան սրվում է, և նա վախ ունի նույնիսկ ամենամոտ անձանցից։ ԱԱԾ-ն էլ, գլուխը Փաշինյանից ազատելու համար, թատերական ներկայացում է կազմակերպել, որպեսզի համոզի, թե իրենք «լրջորեն» աշխատում են ՀՀ վաչապետի պաշտոնը զբաղեցնող անձի կյանքն ու անվտանգությունը պաշտպանելու հարցում։
Սցենարային ու բովանդակային լուրջ թերություններ ունեցող այս պիեսն էլ շուտով փլուզվելու է։ Բանն այն է, որ չեն կարողանում ողջամիտ բացատրել ոչ «ահաբեկչության» մոտիվը, ոչ էլ՝ ենթադրյալ պատվիրատուին։
Լուիզա Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...