Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Տիգրան Բարսեղյանը հեռացավ Հայաստանի հավաքականից Շվեդիան իր նոր տարեկան հետախուզական զեկույցում Ռուսաստանին անվանել է «գլխավոր ռազմական սպառնալիք»ՌԴ–ն մեղադրել է Telegram-ին «արտասահմանյան հետախուզական գործակալություններին» նամակագրությունը բացահայտելու մեջՀայաստանը դառնում է Կովկասի առաջին թեկնածուն` «Գաստրոնոմիայի համաշխարհային տարածաշրջան 2028» կոչման համարԸնտրական շրջանի բացումից երկու օր անց․ Սյունիքի մարզպետը ֆինանսական աջակցություն է բաժանել բնակիչներինՌԴ-ն հույս ունի, որ Իրանի շուրջ բանակցությունները չեն ավարտվի ռազմական արկածախնդրությամբ. ԶախարովաiPhone 18 Pro-ն և Pro Max-ը կունենան միայն eSIM44-ամյա Ջեսիկա Ալբան ամուսնալուծվելուց հետո հանդիպում է 33-ամյա ընկերոջ՝ Դենի Ռամիրեսի հետԵրևանում մոռացել են հայկական երկաթուղում կատարված ռուսական ներդրումների մասին. ԶախարովաԻրանի դեմ նոր պшտերազմը օգուտ չի բերի տարածաշրջանին. Էրդողան Մոուրինյուն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ խաղում տեղի ունեցած սկանդալը Վլադիմիր Արզումանյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել «Պետք է համախմբվել «Ո՛չ Արևմտյան Ադրբեջանին» օրակարգի շուրջ»․ նամակ՝ ՄԱԿ ներկայացուցչությանը (տեսանյութ)0Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Լուկաշենկոյի դեմ ԶՊՄԿ-ն 2026-ը սկսում է նոր թափով ու խոշոր ձեռքբերումով Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնըԱրտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը հայտարարում է ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող անկուսակցական քաղաքացիների գրանցման մեկնարկը․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը զգուշացնում է համացանցում սոցիոլոգիական կեղծ հարցումների աճի մասինԱյսօր տեղի ունեցավ «ՀայաՔվե» միավորման պաշտոնական շնորհանդեսը. Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Թշնամին մեզ սպառնում է, իսկ մեզնից ոմանք ասում են ի՞նչ տալու է, թող՝ տա, միայն թե շուտ պայմանագիրը կնքի՝ պրծնենք

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Ու հերիք է «կույս» ձեւանալ, թե մենք մեղավոր չենք…

Ինչու՞ Կիպրոսի ղեկավարները չճանաչեցին Հս.Կիպրոսի թուրքական «հանրապետությունը», Սերբիան չի ճանաչում Կոսովոյի անկախությունը, Վրաստանը չի ճանաչում Աբխազիայի ու Հվ.Օսիայի անկախությունը, իսկ Փաշինյանն Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս։ Որովհետեւ Սերբիայում, Կիպրոսում ու Վրաստանում հասարակությունը շամպայնի «պրոբկի» նման կթրցներ այն ղեկավարնեին, որոնք դա կանեին։ Իսկ մեր երկրում մարդիկ գնացին ու ձայն տվեցին նիկոլիզմին։ Նիկոլիզմը հետեւանքն է, խնդիրը հասարակության մեջ է, այն հասարակության, որը հարմարվում է եւ Արցախի կորստին եւ 5.000  նահատակներին, եւ ՀՀ-ի 200 քառ.կմ տարածքի օկուպացմանը, եւ «Թուրքիայից ազդակներ ստանալը»։

Նիկոլիզմը հասարակության հայելին է։

Ու հերիք է «կույս» ձեւանալ, թե մենք մեղավոր չենք։ Առաջին մեղավորներից նաեւ մենք ենք՝ քաղաքական ուժերն ու հասարակությունը, որ համակերպվում ենք կապիտուլյանտների կառավարման, Արցախի կորստի ու Հայաստանի սպասվող թրքահպատակեցման հետ։

Թշնամին մեզ սպառնում է, իսկ մեզնից ոմանք ասում են ի՞նչ տալու է, թող՝տա, միայն թե շուտ պայմանագիրը կնքի՝ պրծնենք։

Ասում եք՝ դաշնակից չունենք։ Չենք էլ ունենալու։ Ո՞վ կդաշնակցի նրա հետ,ով ճանաչում է Արցախն Ադրբեջանի մաս։ Ո՞վ կդաշնակցի նրանց հետ, ում համար 30 արծաթն ազգային արժանապատվությունից կարեւոր է։

Մենք չենք սիրում ոչ մեր հայրենիքը, ոչ էլ՝ պետությունը։ Լավ կենացներ ենք խմում, կազմակերպված Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ ենք գնում, բայց արժանի չենք ոչ մեկին, ոչ էլ՝ մյուսին։ Գլուխ ենք գովում, թե առաջին քրիստոնյա  պետությունն ենք, բայց սիրո փոխարեն ատելություն, նախանձ ու հայհոյանք ենք տարածում։

Քրիստոնեությունը սեր է, համերաշխություն ու նահատակություն  է հանուն հայրենիքի, ընտանիքի ու հավատակից եղբոր։

Իհարկե գլխավոր մեղավորը Փաշինյանն է, բայց ոչ միայն։ Մենք ենք որպես հասարակություն թույլ տվել, որ նա Արցախ հանձնի ու հետո ասֆալտ փռելով «մարսի» Արցախի ճանաչումը Ադրբեջանի կազմում։ Մինչեւ մենք  պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահի հավասար չպաշտպանենք, մենք արժանի չենք լինելու ոչ անկախության, ոչ էլ՝ հարգանքի։

Հ.Գ. Մենք ենք մեր դժբախտությունների պատճառը։

Գարեգին Նժդեհ»։