ՔՊ-ն և յուր զոմբիները. Փաշինյանը կազատվի յուրաքանչյուրից
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երեկ վարչության նիստ է գումարել, քննարկել են տարածքային կազմակերպությունների աշխատանքի հաջորդ քաղաքական ժողովի անցկացման հետ կապված հարցերը։ Կուսակցական այս հասարակ հաղորդագրությանը կարելի էր և չանդրադառնալ, եթե չլիներ մեկ զարմանահրաշ հանգամանք։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ՝ Թաթուլ Ասիլյանը հեռացվել է կուսակցությունից։ Ասիլյանը հայտնի է դարձել որպես փաշինյանական զոմբիներից ամենավտանգավորը։ Շաբաթներ առաջ էլ կոչ էր արել երկրից արտաքսել Լեռնային Ղարաբաղից այն տեղահանվածներին, ովքեր կմասնակցեն հակակառավարական հանրահավաքներին։
Ընդհանրապես փաշինյանական զոմբիների մի զանգված վաղուց այլևս որևէ առնչություն չունի ողջամտության հետ, շատերն էլ կորցրել են չափի զգացումը, նույնիսկ քաղաքական ընդդիմախոսների հետ հարաբերվելիս անցնում են հայհոյախոսության և որևէ պատկերացում չունեն տարրական բարեկրթության մասին։ Ասիլյանը հենց այդ դեպքերից մեկն էր։ Հայտնի չէ, թե ինչի համար է Փաշինյանի ամենամոլեռանդ կողմնակիցը հեռացվել կուսակցությունից, միգուցե փաշինյանն ինքն էլ սկսել է հասկանալ, որ նման կուսակցի առկայությունը ոչ թե օգուտ, այլ բացառապես վնաս է բերում, բայց նույնիսկ այդ դեպքում պետք էր կուսակցությունից հեռացնել ոչ միայն կոնկրետ մեկ անձի, այլ հարյուրավոր, անգամ հազարավոր մարդկանց, ովքեր սոցցանցերը հեղեղել են կեղծիքներով, հայհոյանքներով, լկտի արտահայտություններով, հասարակությանը սևերի և սպիտակների բաժանելով, տարբեր մեղադրանքներ մարդկանց հասցեագրելով և վիրավորելով։ Այդ դեպքում միգուցե հնարավոր կլիներ քննարկել կուսակցության արդարամտության հարցը։ Ինչևէ, Թաթուլ Ասիլյանի հետ տեղի ունեցածը լավ ազդակ է մյուս բոլոր զոմբիների համար ուշքի գալու և հասկանալու, որ Փաշինյանը պատրաստ է հրաժարվել յուրաքանչյուրց, եթե նրանց գործունեությունը վտանգում է իր իշխանությունը։
Անուշ Մարգարյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...