Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

ԵՄ-ն դեկլարատիվ հայտարարություններից այն կողմ չի անցնելու

Եվրամիության արտգործնախարարները երեկ կայացած խորհրդի նիստում հավանություն են տվել Հայաստանում տեղակայված դիտորդական առաքելությունն ընդարձակելու, Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումներն ակտիվացնելու առաջարկին։ ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը նիստից հետո հայտարարել է, թե քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հարցը։ «Խորհուրդը քննարկեց ինչպես աջակցել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանություններին, Հայաստանի դիմադրողականությանը, անվտանգությանը ու բարեփոխումների շարունակմանը»,- ասել է Բորելը՝ խստիվ զգուշացնելով Ադրբեջանին, որ միջոցներ կկիրառեն Հայաստանի դեմ հարձակման դեպքում։

Միևնույն ժամանակ ուշագրավ է մեկ հանգամանք, որ նշել է Եվրամիության արտաքին քաղաքական ներկայացուցիչը, նրա խոսքով քննարկելու են եվրոպական խաղաղության մեխանիզմի միջոցով Հայաստանին օգնելու հնարավորությունը։ Եվրոպական խաղաղության մեխանիզմը մի գործիք է, որով Բրյուսելը միջոցներ է տրամադրում միության անդամ չհանդիսացող երկրների պաշտպանողականությունը բարձրացնելու, հակամարտությունները կանխելու։ Նախկինում այս մեխանիզմների միջոցով օգնություն են ստացել Ուկրաինան, Վրաստանը և Մոլդովան։ Հատկապես վերջին տարիներին այդ մեխանիզմից օգտվում է բացառապես Մոլդովան, սակայն բոլոր այն միջոցները, որ տրամադրվել է Եվրամիության կողմից առնվազն լուրջ համարել չի կարելի, դրանք ռազմական ուսուցման, ականազերծման և այլ անշառ միջոցառումների համար են տրվում, ինչը Հայաստանի պայմաններում առնվազն լուրջ դիտարկվել չի կարող։ Իհարկե դա ևս օգնություն է, սակայն ոչ այն իրական օգնությունը, որն ակնկալում է Հայաստանի Հանրապետությունը Եվրամիությունից։ Ամեն դեպքում հարկ է նշել, որ Ֆրանսիան, օրինակ, լուրջ աշխատանք է տանում և որոշակի քանակությամբ անհրաժեշտ սպառազինություն է փոխանցել Հայաստանին։ Եվրամիության մյուս երկրների մեջ դեռևս չկա այն երկիրը, որն իսկապես կցանկանար անհրաժեշտ ռազմամթերքով օգնել Հայաստանին, իսկ խաղաղության մեխանիզմով տրվող միջոցները հակառակորդի հնարավոր հարձակման դեպքում ոչնչով օգնել չեն կարող Հայաստանին, ինչը հերթական անգամ ապացուցում է, որ եվրոպական նավերը բնավ էլ մտադիր չեն բարձրանալ հայկական լեռները և հայտարարություններից ու բանաձևերից անդին, ոչինչ չեն անելու Հայաստանի համար։

Արամ Աբրահամյան