«Գիտության հզորացումը․ կամուրջ գիտության և գործարարության միջև». Արամ Փախչանյան
Դեկտեմբերի 1-ին և 2-ին Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ անցկացվող ամենամյա «Գիտության և գործարարության օրեր 2023» ամենամյա համաժողովը։
Համաժողովը տարվա մասշտաբային միջոցառումներից մեկն է, որը մեկ հարկի տակ է հավաքելու հարյուրավոր գիտնականների և գործարարների, որոնք կքննարկեն Հայաստանում գործարար ոլորտում գիտության ներգրավվածության չափաբաժնի ավելացման, գիտության առևտրայնացման վերաբերյալ տարբեր հարցեր:
Միջոցառման ընթացքում կքննարկվեն նորարարական գաղափարներ և նախագծեր, որոնք միտված են լինելու մեր կյանքի փոխակերպմանը, մարդկությանը սպասվող մարտահրավերներ, հայկական բիզնեսի հաջողության ոգեշնչող պատմություններ և այլ արդիական թեմաներ։ Նախարարության նախաձեռնած այս համաժողովի նպատակն է բացահայտել այն հնարավորությունները, որոնք ունեն գիտությունն ու գործարարությունը՝ փոխլարցնելով իրար և երաշխավորելով տնտեսության և գիտական մտքի շարունակական զարգացումը:
Համաժողովի ընթացքում կայանալու են մի շարք պանելային քննարկումներ արդիական թեմաներով և գիտության ու բիզնես ոլորտում կայացած գործիչների մասնակցությամբ: Առաջին պանելային քննարկումը՝ «Գիտությանհզորացումը․կամուրջգիտությանևգործարարությանմիջև» խորագրով, կկայանա դեկտեմբերի 1-ին, որը վարելու է Արամ Փախչանյանը: Արամ Փախչանյանը «Այբ» կրթականհիմնադրամիհոգաբարձուներիխորհրդինախագահնէ։Նրաներդրումըհայկականկրթականհամակարգումդժվար է գերագնահատել:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Նոստրադամուսի մարգարեությունները կյանքի են կոչվում ԱՄՆ-Իրան պատերազմի ֆոնին