Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Հրայր Կամենդատյանը խոսում է թուրքական մոդելի մասինՄայր Աթոռն անվերջ պաշտպանել չենք կարող. «գրոհը» պետք է տեղափոխել ՔՊ-ի դաշտ, Փաշինյանին հեռացնել․ Չալաբյան Իջևանի մանկապարտեզը հերթականն է, որը կառուցվեց Ազգային բարերար Սամվել Կարապետյանի ներդրմամբԻշխանությանը փոխելու համար խոշորանալ է պետք․ ի՞նչպես դա անել․ Մարուքյան Եկեղեցին կարող է լինել միայն առաջին քայլը․ ի՞նչն է լինելու հաջորդըԵկեղեցու հարցը թուրք-ադրբեջանական շահերի ստվերումԲազմաշերտ զարգացման հեռանկարները՝ անհանգստացնող լրջագույն վտանգների ֆոնին. «Փաստ» «ՔՊ-ի իշխանազրկման պարագայում հնարավոր է պետության անկումը կասեցնել և զարգացման նոր սերմեր ցանել». «Փաստ» Որ խնդրարկուն տանից լինի, միջամտողները երդիկից էլ կներթափանցեն. «Փաստ» ՀՀ իշխանություններն ու որոշ մոլորված հոգևորականներ պետք է հրաժարվեն իրենց մտքից. «Փաստ» Հլը փակեք էդ խանութն ու... ծափ տվեք, արա՜. «Փաստ» Նիկոլ Փաշինյանի հերթական ձախողումը. «Փաստ» «Ռուբինյանն իմ սուրճ դնողն է եղել». «Փաստ» Միասնականությունն ընդդեմ եկեղեցաքանդության. «Փաստ» Ես չեմ բացառում պшտերшզմի հնարավորությունը Վենեսուելայի հետ. Թրամփ 54-ամյա բնակիչը հողամասում թմրամիջոց էր պահում Պարսից ծոցն արյան գույն է ստացել, ինչպես աստվածաշնչյան մարգարեությունում Ռուսաստանը եւ Ուկրաինան զոհված զինվորականների մարմիններ են փոխանակել Ինտրիգ, դրայվ, էներգիա․ Սուպեր Սաքոն ու Իվետա Մուկուչյանը հանդես կգան դուետով Փողով հոգևոր արժեք չեն գնում․ որքան էլ ունենաք, նույն գաճաճն եք մնալու․ Ավետիք Չալաբյան
Քաղաքականություն

Նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ

Արցախի նախկին պետնախարար, հասարակական, քաղաքական գործիչ Ռուբեն Վարդանյանը արդեն մեկ ու կես ամսից ավելի ադրբեջանական բանտում է գտնվում։ Սեպտեմբերի 27-ին Հակարիի կամուրջն անցնելու փորձի ժամանակ, ադրբեջանցիները ձերբակալել են Ռուբեն Վարդանյանին, տեղափոխել Բաքու, 4-ամսյա կալանքի ենթարկել և մի շարք հոդվածներով մեղադրանքներ են առաջադրել։

Ռուբեն Վարդանյանը, հրաժարվելով Ռուսաստանի քաղաքացիությունից, տեղափոխվեց Արցախ, որոշ ժամանակ անց դարձավ Արցախի պետնախարարը։ Ադրբեջանի իշխանությունները, ընդհուպ ամենաբարձր մակարդակով՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ, սկսեցին պահանջներ ներկայացնել Ռուբեն Վարդանյանին հեռացնելու, նրան մեղադրանքներ հասցեագրելով, անվանարկելով և վիրավորելով։ Ի վերջո Արցախի իշխանությունները տեղի տալով Ադրբեջանի, նաև Հայաստանի իշխանությունների ճնշումներին պետական նախարարի պաշտոնից հեռացրեցին Ռուբեն Վարդանյանին, որը ոչ թե հեռացավ Արցախից, թեև ուներ այդ հնարավորությունը, այլ ստեղծեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատը, մի խումբ համակիրների հետ զգալի աշխատանք տարավ շրջափակման պայմաններում ապրող արցախցիների կարիքները հոգալու, նրանց խնդիրները լուծելու ուղղությամբ և, բնականաբար, Ադրբեջանը չէր կարող ներել այս հանգամանքը ու մինչ տարբեր գերագնահատված անձինք կարողացան բարեհաջող «պլստալ» Հակարիի կամրջից և հայտնվել Հայաստանում, Ռուբեն Վարդանյանը այն 8 պետական գործիչներից մեկն էր, որին ադրբեջանցիներն առանց այլևայլության ձերբակալեցին և տեղափոխեցին Բաքու։ Ի դեպ մեր հավաստի տեղեկություններով Ալիևի ՀՀ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյանի հասցեին հնչեցրած հոխորտանքներից և պահանջներից հետո Կարապետյանը նույնպես հեռացավ համակարգից։  Ինպես միշտ սցենարը նույնն էր, արդյունքը նույնպես։

Իհարկե, սուտ կլինի ասել, թե նրա ձերբակալությունը լուրջ միջազգային աղմուկ չբարձրացրեց։ Իր պաշտոնավարման կարճ ընթացքում Ռուբեն Վարդանյանը հասցրել էր շփվել բազմաթիվ միջազգային լրատվամիջոցների, լուրջ քաղաքական ու հասարակական դեմքերի հետ, կարճ ժամանահատվածում արցախցիների ձայնը լսելի դարձնելով աշխարհի տարբեր երկրներում, ուստի և նրա ձերբակալությունից հետո ևս լուրջ ալիք բարձրացավ։

Մեր հայրենակից, հայտնի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանն օրինակ գրել էր, թե միանում է Ռուբեն Վարդանյանին և մյուս ձերբակալվածներին ազատ արձակելու արդարացի պահանջին։ «Ռուբեն Վարդանյանն առանձնանում է որպես խաղաղության բացահայտ ջատագով ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում, նա միջազգայնորեն ճանաչված բարերար է, գործարար և «Ավրորա» մրցանակի համահիմնադիրը, մարդասիրական նախաձեռնություն, որն աջակցում է խաղաղության կառուցմանը և կրթություն ու առողջապահություն է տրամադրում ամբողջ աշխարհի մարդկանց»,- նշել էր անվանի ֆուտբոլիստը։

Լրագրող և քաղաքական գործիչ Մաքսիմ Շևչենկոն էլ նկատել էր, թե Ռուբեն Վարդանյանն իրեն տղամարդավարի է պահում, հավատարիմ է իր հռչակած գաղափարներին, նա կարող էր փախչել, բայց մինչև վերջ մնաց իր ժողովրդի հետ, սա չի կարող անձնական հարգանք չառաջացնել նրա նկատմամբ։ Արցախի նախկին պետնախարարի հետ կապված իրավիճակին անդրադարձել է նաև ամերիկյան «Մոդեռնա» ընկերության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։ CNN-ի եթերում անդրադառնալով Ադրբեջանի կողմից Ռուբեն Վարդանյանի անօրինական կալանավորմանը, նշել է, որ Վարդանյանի հետ աշխատել է 23 տարի, Հայաստանում տասնյակից ավելի մարդասիրական և բարեգործական նախագծեր իրականացրել։

Պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր աղմկահարույց տեսաուղերձում հայտարարեց, թե Հայաստանի կառավարությունն է խնդրել Ադրբեջանին ձերբակալել Ռուբեն Վարդանյանին։ «Ստույգ գիտեմ, որ հենց Հայաստանի կառավարության ղեկավարն է մտահոգված իր աթոռը պահելուն, դիմել է Ադրբեջանին հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով, մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որը կարող է խիստ լինել միայն մեր ժողովրդի հետ դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողովրդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության ու խաղաղ ապագայի մասին, երևի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- ասել էր Արշակ Կարապետյանը։

Եվ, իսկապես, այն մարմինները, որոնք կոչված են ինչ-որ գործունեություն ծավալելու ոչ միայն Ռուբեն Վարդանյանին, այլ նաև Ադրբեջանի կողմից գերեվարված այլ պետական պաշտոնյաներին և հասարակ քաղաքացիներին Հայաստանին վերադարձնելու հարցով գրեթե անգործության են մատնված, բացարձակապես լռում են, որևէ տեղեկություն չեն հայտնում, իսկ մինչ այդ բազմաթիվ մարդիկ օրեր, ամիսներ, անգամ տարիներ են անցկացնում ադրբեջանական բանտում։

Գրեթե բոլորը, այդ թվում Ադրբեջանում վստահ են, որ Ռուբեն Վարդանյանին ձերբակալել են անհիմն, ինչ-որ մի օր Վարդանյանը կլինի ազատության մեջ, կշարունակի հանուն Հայաստանի և հայ ժողովրդի իր հասարակական, քաղաքական գործունեությունը, և արդյոք, այն մարդիկ, ովքեր որ նպաստեցին նրա ձերբակալությանը կկարողանան ուղիղ նայել Ռուբեն Վարդանյանի աչքերի մեջ։

 Հայկ Առաքելյան