Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի պատերազմի ֆոնին մեզ համոզում են նոր զիջումների գնալ․ Էդմոն ՄարուքյանԱյսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ ՓաշինյանՀայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ. Ալիև Հնդկաստանում շուկայի հարևանությամբ բռնկված hրդեհի հետևանքով առնվազն 400 հյուղակ է шյրվելՄեր պահանջն է, որ բոլոր քաղբանտարկյալները լինեն ազատ. Թովմաս Առաքելյան Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավականԵս վստահ եմ՝ դատավորները շատ լավ գիտեն, որ Սամվել Կարապետյանը լավից բացի, ոչ մի վատ բան չի արել իր հայրենիքի համար. Անաիս Սարդարյան Մեր որոշումները կայացվում են ոչ թե էմոցիաներով, այլ սթափ հաշվարկներով․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանի որդին ևս հաշիվ պահանջեց Վարդան Ղուկասյանի փեսայիցԶՊՄԿ-ն արձագանքում է Արամ Սարգսյանի հայտարարությանըANCA-ն տեղեկացնում է, «մեղադրվողները»՝ հերքում. Մի սպառնալիքի հետքերովԱզատություն Սամվել Կարապետյանին. Ռուբեն ՄխիթարյանԻշխանության նոր սադրանքը գործի է դրվելԹոշակառուները խնայում են լույսն ու գազը՝ կոպեկներ հետ ստանալու համար․ Հրայր ԿամենդատյանԱյս իշխանության օրոք Հայաստանը կորցրել է վստահելի դաշնակցի իր հեղինակությունը․ Ավետիք ՉալաբյանԵՄ-ն չի թաքցնում իր նպատակները ՀայաստանումԴպրոցների փակումը միայն կրթական խնդիր չէ․ Ատոմ ՄխիթարյանԻշխանության ձեռքը սեղմողը և նրա հետ համագործակցողը չի կարող իրական ընդդիմադիր լինել․ Աննա ԿոստանյանՍարսափ ու խայտառակություն՝ Եվրոպական խորհրդարանի ամբիոնիցՀայաստանը կարող է ցանկացած պահի հայտնվել նոր պատերազմի կիզակետում․ Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Վարչախմբի լկտիությունը և «նախկիններ-ներկաներ» դիսկուրսը

Հայաստանի Ազգային ժողովում երեկ Կառավարության հետ հարց ու պատասխանը բացահայտեց գործող իշխանությունների անտակտության նոր հորիզոններ։ Պատգամավորական մանդատը՝ տակավին վերջերս ստացած Լևոն Քոչարյանը, նշեց, թե ոստիկանները վայրագությունների են դիմում, ծեծի են ենթարկում քաղաքացիներին, ապա նույն ոստիկանների կեղծ ցուցմունքների հիման վրա կալանավորում նրանց։ Երկրորդ նախագահի որդու հարցին պատասխանեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ այնպես գովելով ոստիկանության աշխատանքը, որ կարելի էր կարծել, թե խոսում է օրինակ, հոլանդական ոստիկանության մասին։ Ըստ Ղազարյանի՝ երբևիցե ոստիկանությունը նման գրագետ ձևով չի աշխատել. «Ես 20 տարի ծառայել եմ ոստիկանությունում ու այս ամբիոնից ուզում եմ հայտարարել՝ երբևիցե նման գրագետ ձևով համբերատար չի աշխատել ոստիկանությունն, ինչ ծառայում է հիմա։ Ասեմ, որ ոստիկանությունը 2022 թվականից 24 ժամյա ռեժիմով աշխատել է ու թույլ չենք տա որևէ մեկը փորձի այս երկրում են արարքը կատարի, որ եղել է նախկինում»,- ասել է Ղազարյանը՝ արժանանալով Լևոն Քոչարյանի ծաղրական արձագանքին։

Ըստ էության գործող իշխանության ՆԳ նախարարը հաստատում է, որ նախկիններ-ներկաներ դիսկուրսը դարձել է իրենց միակ փաստարկն ընդդիմության և հանրության հետ հարաբերվելու և ցանկացած քննադատության հիշեցնում են, որ նախկինների օրոք ևս նման դեպքեր տեղի են ունեցել, մինչդեռ 2018 թվականին Փաշինյանի հետևից հանրության զգալի հատվածը գնում էր այն նախկին արատավոր երևույթներն արմատախիլ անելու նպատակով։ Ի վերջո «նախկիններ-ներկաներ» այս չափազանց վատ դիսկուսը հոգնեցնելու է հանրությանը և հնարավորություն է տալու ազատվել Նիկոլ Փաշինյանի ձախողակ, ապիկար և հանցագործ իշխանությունից։

Սոնա Սահակյան