Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրինա Շեյքը Փարիզի նորաձևության պոդիումին է հայտնվել արցունքն աչքերին Իրանում պшտերազմը կարող է վերածվել Երրnրդ համաշխարhայինի. Զելենսկի «Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել Երեք տասնամյակ անց Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքի Սամվել Կարապետյանը նոր բնակարաններ է նվիրել Սպիտակ տունը կարծում է, որ կարող է հանդուրժել նավթի բարձր գները մոտ երեքից չորս շաբաթ, նախքան դրանք կդառնան լուրջ քաղաքական խնդիրՍպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով Նոր պատերազմը կանխելու միակ տարբերակն ուժեղ լինելն է․ Ավետիք ՉալաբյանԱվտոմեքենա ունենալը թոշակառուի համար թե՛ հարմարավետություն է, թե՛ լրացուցիչ ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին Ուժեղ տնտեսությունը բերում է Ուժեղ անվտանգություն. Նարեկ ԿարապետյանՄեր երկրի ապագա ղեկավարը պետք է լինի ձիգ ու գրագետ մարդ, որին նաև հարգում են իր հակառակորդները. Արշակ ԿարապետյանՑեղասպանության հուշահամալիրի տնօրենին հեռացնում են «Արցախ» բառի համար Էժան բենզին ուղարկելով՝ Ադրբեջանը խառնվում է ՀՀ ընտրական գործընթացներին․ Արմեն ՄանվելյանԲարեկարգված դպրոցը դեռևս որակյալ կրթության երաշխիք չէ․ Ատոմ ՄխիթարյանՄասնակցեցի Լիբերալ քաղաքականության դպրոցի 14-րդ հոսքի բացմանը. Էդմոն Մարուքյան«Ցանկանում ենք գնել ձեր ապրանքը, նշեք քարտի տվյալները». IDBank-ը զգուշացնում է զեղծարարությունների մասին Ամփոփվեց «Ucom Ֆելոուշիփ 2025»-ը․ լավագույն էկո - ստարտափները ֆինանսավորում ստացան ՊՆ-ն կրկին ստում և մանիպուլացնում է ՀՀ հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան PDAC 2026-ի շրջանակում հանդիպել է Օնտարիո նահանգի ներկայացուցիչների հետԱյս փուլում կենսաթոշակի ավելացումը տեղավորվում է ընտրակաշառքի տրամաբանության մեջ․ Արսեն Գրիգորյան
Հասարակություն

Ռուսաստանի կոշտ նախազգուշացումը

Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերություններում արդեն անցել է անթաքույց ձևակերպումների և շատ կարճ ու կոնկրետ սպառնալիքներ է տեղում։ Պատճառն իհարկե, Հայաստանի գործող իշխանությունների հակառուսական քաղաքականությունն է և պարբերաբար այդ մասին հայտարարելը։

Ռուսաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Մարիա Զախարովան երեկ կայացած ճեպազրույցում հայտարարել է, թե պաշտոնական Երևանը վերջին շրջանում քայլեր է ձեռնարկում, որոնք չեն համապատասխանում Մոսկվայի հետ նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին։ «Իհարկե մենք նույնկերպ կարձագանքեինք դրանց»,- ասել է Զախարովան, սակայն չի նշել, թե կոնկրետ, որ քայլերի մասին է խոսքը։

Թերևս հարկավոր չէ գուշակ լինել՝ հասկանալու, թե ինչ է ակնարկում Զախարովան։ Ըստ ամենայնի, նա ակնարկել էր, թե Փաշինյանի չմեկնելը Բիշքեկ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողին և, թե՛ նոյեմբերի 23-ի ՀԱՊԿ նիստին մասնակցելուն հրաժարվելը։

Փաշինյանի հակառուսական քաղաքականությունը վերջին շրջանում չափազանց շատ է սրվել։ Զախարովան նաև ընդգծել է, թե Հայաստանի ղեկավարության արևմտյան ընկերները տորպեդահարում են ամեն բան, որոնց հնարավորին է եղել հասնել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում։ Հայաստանը գործելով ԱՄՆ–ի և Եվրամիության հուշումներով եռակողմ համաձայնագրի շրջանակներից դուրս, մեր կարծիքով հայտնվում է տարածաշրջանային հաղորդակցումների, ապա կոնֆիգուրացիայից կտրվելու վտանգի առաջ։ «Շատ տեղերում են ԱՄՆ և Եվրամիությունը հանդես եկել որպես երաշխավոր»,-նշել է Զախարովան։ Այս դեպքում էլ խոսքը այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի մասին է, թեև ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ամեն կերպ փորձում է համոզել, թե իրենք շահագրգռված չեն Զանգեզուրի միջանցքի բացմամբ։

Ընդհանրապես Ռուսաստանը շահագրգռված է բոլոր կոմունիկացիաների բացմամբ, ինչն առաջին հերթին հենց իրենց կկապի Թուրքիայի և Մերձավոր Արևելքի հետ։ ԲՆավ զարմանալի չէ, որ նույն Զախարովան դեռևս որոշ ժամանակ առաջ հայտարարել էր, թե եռակողմ հայտարարությամբ հաղորդակցությունների անվտանգությունն իրականացնելու է ռուսական կողմը։

Հայաստանը բազմիցս հայտարարել է, թե բացարձակ մտադիր չէ առաջնորդվել միջանցքային տրամաբանությամբ։

Նարինե Մելիքյան