BBC-ն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթների նմանություններին
BBC-ի հոդվածագիր Ջասթին Կալդերոնն անդրադարձել է հայերի ու բասկերի մշակույթին, լեզվին, եղած նմանություններին: Հոդվածագիրը, լինելով Բասկերի երկրում, օրինակներ է ներկայացնում ժամանակակից հետազոտություններից, որոնցում խոսվում է երկու ժողովուրդների լեզվական ընդհանրություններից: Նախ` նա սկսում է Սան Սեբաստիան քաղաքի տաճարի նկարագրությամբ, որը համարվում է ամենաշատ այցելուներ ունեցող տեսարժան վայրերից մեկը: Այնուհետև անդրադարձ է կատարում տաճարի բակում տեղակայված հայկական խաչքարին: Հոդվածագիրը նշում է, որ հայկական խաչքարը կանգնեցվել է տեղի հայ համայնքի ջանքերով: Այն նվիրված է 1915 թվականի Օսմանյան Թուրքիայում զանգվածային սպանված հայերի հիշատակին: Նա նշում է, որ Բասկերի երկրի խորհրդարանը Իսպանիայում հինգ խորհրդարաններից մեկն է, որը պաշտոնապես այն ճանաչել է:
«Երբ ես առաջին անգամ տեսա հայկական խաչքարը, ես նոր էի ժամանել Ֆրանսիայի Բիարից քաղաքից, որտեղ բնակվում են բասկեր, որտեղ հայ-բասկյան ասոցիացիան հիմնադրել է ամուր բարեկամություն երկու խմբերի միջև: Ես նկատեցի, որ Սան Սեբաստիանում գտնվող հայկական խաչքարը նման է Բիարիցում գտնվող բասկյան խաչքարին:
Այս երկու ազգերը գտնվում են Եվրոպայի տարբեր մասերում, սակայն նրանց միջև գոյություն ունի փոխադարձ վստահություն և բարեկամություն: Չնայած նրանց լեզուների միջև առաջին հայացքից չկա նմանություն, բայց նրանք կիսում են քերականական տարրեր, որոնք ընդունվում են ինչպես հայ, այնպես էլ բասկ գիտնականների կողմից»-գրել է Ջասթին Կալդերոնը:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան