ՔՊ-ն անցնում է չարչրկված և ձախողված ուղով
Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարկանիշի անկումը լրջորեն մտահոգել է գործող վարչախմբի ներկայացուցիչներին։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ պաշտոնապես կամ մամուլով հրապարակվող հարցումներից զատ, իշխանությունը նաև հարցումներ է պատվիրել ներքին խողովակներով և իրավիճակն իր համար հատել է վտանգավոր սահմանը և հնարավոր ֆորսմաժորի դեպքում վարչախումբը կարող է կանգնել լրջագույն խնդիրների, անգամ իշխանազրկման շեմին։ Այդ կպակցությամբ ՔՊ-ն նոր նախապատրաստական աշխատանքներ է տեսնում՝ փորձելով փոքր-ինչ բարելավել առանց այն էլ խարխուլ վարկանիշը և ինչպես սովորաբար լինում է Նիկոլ Փաշինյանի ու նրա կողմնակիցների դեպքում, այս անգամ էլ հանգել են բացարձակ պարզունակ և ոչ արդյունավետ մեթոդների։
Ընդսմին օրեր առաջ տեղի ունեցած նախաձեռնող խմբի նիստում Փաշինյանը կողմնակիցներին կտրուկ մի քանի նկատողություն է արել՝ նշելով, որ պետք է վերջ դնել լկտի պահվածքին։ Առավելապես հենց այդ լկտիությունն է և հանրության շրջանում տարածվող տեղեկություններն են, ըստ Փաշինյանի, ազդում ՔՊ վարկանիշի վրա և խաթարում «հեղափոխական» թիմի հեղիանակությունը։
Փաշինյանը նաև կուսակիցներին հայտնել է, որ նոր արշավ են փորձում սկսել ընդդիմախոսների դեմ։ Շատերին առաջիկայում ձերբակալելու են, մեղադրանքներ են առաջադրելու և բռնաճնշումների շարք են սկսելու՝ այդ կերպ հանրությանը փորձելով համոզել, թե իրենք լրջորեն աշխատում են ապօրինի գույքի հետ վերադարձման ուղղությամբ։
Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ այս անգամ «Քաղպայմանագրի» և Փաշինյանի թիրախում լինելու են առաջին հերթին այն անձինք, որոնք անձնական շփումներ և կապեր ունեն Ռուսաստանում և համարվում են ռուսական ազդեցության ներկայացուցիչներ Հայաստանում, հատկապես հայ-ռուսական հարաբերությունների սրման ֆոնին, Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ այդ մարդիկ կարող են իրենց ռեսուրսներով զգալիորեն ազդել ներքաղաքական իրավիճակի վրա և որոշել են հենց սկզբից, առաջին հերթին, հարցը լուծել նրանց նկատմամբ ճնշումներով։
Անի Սարգսյան




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են Բեյրութի հյուրանոցին. զոհվել է առնվազն 4 մարդ
Քաթարը զգուշացրել է նավթի և գազի գների կտրուկ աճի մասին. Financial Times
Նվազագույն կենսաթոշակը՝ 100 000 դրամ․ Նաիրի Սարգսյան
Երբ ԱՄՆ դեսպանը հարցրեց` «Ի՞նչ եք անելու, եթե Ադրբեջանը լայնածավալ պատերազմ սկսի», Արշակ Կարապետյանը...