Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Տնտեսություն

Համաշխարհային բանկի ներակայացուցիչները հետաքրքրվել են ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներով

Մարտի 25-ն ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դավիթ Մելքոնյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ ընդունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող ծրագրերը՝ փոխանցելով ՀՀ դատախազության շահագրգռությունը՝ ավելի խորացնելու եւ ընդլայնելու շարունակվող արդյունավետ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում պետական հատվածի արդիականացման, դատաիրավական ոլորտի բարեփոխումների շրջանակներում ՀՀ դատախազության հետ համագործակցության նախանշված ծրագրերի պլանավորմանը, համատեղ նոր ծրագրերի նախաձեռնման հնարավարություններին, քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման արդյունքում եվրոպական չափանիշներին համահունչ քրեադատավարական նոր ինստիտուտների, ընթացակարգերի ներդրման նպատակներին վերաբերող հարցեր:

Երկուստեք  կարեւորվել է հատկապես ՀԲ-ի աջակցությամբ մեկնարկած՝ ԵՄ Արեւելյան գործընկերության մաս կազմող, ինչպես նաեւ բալկանյան 12 երկրներում՝  արդարադատության մատչելիության, անկախության, արդյունավետության մակարդակի բարձրացմանը, դատաիրավական համակարգի վերաբերյալ հանրային կարծիքի ուսումնասիրությանը եւ այլ խնդիրների լուծմանը միտված նոր ծրագրում ՀՀ դատախազության մասնակցությունը:

Անդրադարձ է կատարվել նաեւ համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող ՀԲ պետական հատվածի արդիականացման ծրագրի շրջանակում նախատեսված՝ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերի կառավարման թվային համակարգի ներդրման գործընթացին: Դավիթ Մելքոնյանը նշել է, որ դատախազությունը շահագրգռված է քրեական հետապնդման մարմինների աշխատանքի արդյունավետությունը բարելավելու տեսանկյունից կարեւորագույն այդ համակարգի հնարավորինս շուտ ներդրման եւ գործարկման հարցում՝ միաժամանակ հավելելով, որ դա առավել նպատակային կլինի քրեական դատավարության նոր օրենսգրքի ընդունման դեպքում:

Դավիթ Մելքոնյանը նաեւ հավելել է, որ բոլոր իրավապահ մարմինների համար գործնական մեծ նշանակություն ունի քրեական վարույթների էլեկտրոնային վիճակագրության միասնական համակարգի ներդրումը, ինչը  քրեական գործերի թվայնացման համակարգի գործարկմանը զուգահեռ էապես կդյուրացնի ոլորտում ցանկացած բնույթի վերլուծության համար տվյալների համաքագրման եւ մշակման աշխատանքները: Պարոն Մելքոնյանը հույս է հայտնել, որ այս ուղղությամբ եւս հնարավոր կլինի համատեղ որոշակի ծրագրեր իրականացնել:         

ՀԲ պատվիրակության ներակայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի արդյունքներից, ինչպես նաեւ հակակռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների եւ մեխանիզմների ներդրման հնարավորություններից: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը տեղեկացրել է, որ կոռուպցիայի դեմ պայքարում 2018թ. ՀՀ իրավապահ մարմիններն ապահովել են աննախադեպ արդյունքներ, ինչն առաջին հերթին պայմանավորված է պետական կառավարման բոլոր օղակների կողմից այս հարցում դրսեւորվող հետեւողականությամբ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի նկատմամբ հասարակության վստահության բարձրացմամբ եւ համագործակցության պատրաստակամությամբ:

Դավիթ Մելքոնյանը նաեւ նշել է, որ ՀՀ դատախազությունն ակտիվորեն ներգրավված է հակակռուպցիոն պայքարի արդյունավետությունը բարձրացնելուն, մասնավորապես պետությունից հափշտակված ակտիվների վերադարձմանը միտված նոր իրավական մեխանիզմների ստեղծմանը եւ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ նոր մոդելների ներդրմանն ուղղված՝ ներկայումս ընթացող աշխատանքներում:

Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: