Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Մենք մտադիր ենք դառնալ աշխարհում առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկը. ԶՊՄԿ գլխավոր տնօրեն

Այս տարի մենք առաջինը Հայաստանի արդյունաբերությունում ֆինանսական տեղեկության բացահայտման հետազոտություն ենք կատարել՝ կապված կլիմայի փոփոխության հետ, մենք միացել ենք աշխարհի առաջատար ընկերություններին, որոնք մտադիր են ամեն տարի չափել եւ կրճատել ածխաջրային հետքը։ Այս մասին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) զարգացման թեմային նվիրված համաժողովում դեկտեմբերի 19-ին ասել է կոմբինատի գլխավոր տնօրեն, «GeoProMining» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյը։

Նա նշել է, որ ընկերությունն արդեն երկրորդ տարին հրապարակում է հաշվետվություն կայուն զարգացման մասին։ «Մեր թիմի հետեւողականությունն այս աշխատանքում եւս մեկ հաստատումն է այն բանի, որ մենք ձգտում ենք ապահովել ընկերության համապատասխանությունը կայուն զարգացման ընդունված չափորոշիչներին»,- ընդգծել է Խուդոլիյը։

Նա վստահություն է հայտնել, որ փոխշահավետ համագործակցության ուղին Հայաստանի տնտեսական առաջընթացում ընկած է կոմբինատի գործունեության ոլորտներում պատասխանատու մոտեցման ներդրման մեջ։

«Մենք մտադիր ենք սկսել արեւային էներգիայի ներդրման նախագիծ արտադրության կարիքների համար, սկզբում՝ 20 ՄՎտ հզորությամբ։ Դիտարկվում է նաեւ ավտոպարկի աստիճանական էլեկտրիֆիկացիայի նախագիծը։ Դա ածխաջրային հետքի նվազեցման ռազմավարական պլանի մի մասն է»,- ասել է գլխավոր տնօրենը։

Նա ավելացրել է, որ արդեն երկու տարվա ընթացքում թարմացվել է փոշու արտանետումների կառավարման տեխնիկան, իրականացվում է պոչամբարի կայունության բարելավման աշխատանք՝ արդի տեխնոլոգիաների օգտագործմամբ։

«Մենք մտադիր ենք դառնալ առաջատար լեռնահանքային ընկերություններից մեկն աշխարհում, որը կապացուցի, որ արդեն այժմ հնարավոր է համատեղել կայուն զարգացումը եւ լեռնահանքային արդյունաբերությունը։ Բայց կայուն զարգացումը միայն բնապահպանությունը չէ։ Սոցիալական առումով կոմբինատը նախկինի պես ձգտում է դառնալ դրական փոփոխությունների կատալիզատոր մերձակա համայնքներում։ Կայուն զարգացումը մշտական պարտավորություն է մշտապես փոփոխվող նպատակներով, եւ դա ամենօրյա աշխատանք է»,- նշել է Ռոման Խուդոլիյը։

 

Մանրամասն՝ տեսանյութում