Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Գեոպոլիտիկայով պետք է զբաղվել, այլ ոչ թե մանկապարտեզում նեղացած երեխայի իրավիճակ ստեղծել. Արշակ Կարապետյան

Հայաստանը մինչ օրս հստակ պարզաբանում չի ներկայացրել. արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի վերջին կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք Եվրասիական տնտեսական միության բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին և ԱՊՀ ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Գեոպոլիտական թույլ չի տալիս մանկապարտեզում նեղացած երեխայի իրավիճակ ստեղծել։ Գեոպոլիտիկայով պետք է զբաղվել, եթե կան խնդիրներ` պետք է գնալ և լուծել քո երկրի օգտին»,֊ իր վերջին հարցազրույցներից մեկում նշել էր պաշտպանության նախկին նախարար, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:

ԱՊՀ և ՀԱՊԿ միջոցառումները պարբերաբար բոյկոտող Հայաստանից հստակ դիրքորոշում այս հարցում չկա։ Շաբաթներ առաջ Ռուսաստանի նախագահականից հույս էին հայտնել, որ Փաշինյանը կմասնակցի այդ հանդիպմանը, որտեղ, ի դեպ, ԵԱՏՄ նախագահությունը Ռուսաստանից փոխանցվելու է Հայաստանին։ Նման հույս հայտնել էր նաև Վլադիմիր Պուտինի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ 

ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ավելի զուսպ էր իր գնահատականներում, ով հորդորել էր սպասել մինչև հայկական կողմի պաշտոնական հայտարարությանը։

Հայաստանից առայժմ միայն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն է մասնավոր կարծիք հայտնել, նշել, թե իր կարծիքով չափազանց ճիշտ է մեկնել Սանկտ Պետերբուրգ։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է, որ ՀԱՊԿ-ն միակ անվտանգային համակարգն է, որին մասնակցում է Հայաստանը: «Հասկանում եք, գեոպոլիտիկան, եթե խնդիր կա, պետության ղեկավարը կամ արտգործնախարարը կամ այլ իրավասու անձ պետք է ժամանի այդ խնդրի վայր և սկսկի պարզաբանել այդ խնդիրը` փորձելով լուծել հօգուտ իրեն։ Ոչ թե նստել երեք հազար կմ հեռավորության վրա, նեղացածի վարքագծով հիշեցնելով հայտնի մուլտֆիլմը, որտեղ ասվում է` իսկ մենք կգնանք հարավ, ինչո՞վ դա ավարտվեց` մենք գիտենք»- նշել է Արշակ Կարապետյանը։

Դեկտեմբերի 18-ին Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները, Փաշինյանն այս հանդիպմանն էլ չի մեկնել, նրա փոխարեն, սակայն, մասնակցել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նրանց հասցեագրած տեսաուղերձում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե իր գործընկերներին սպասում է դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ավանդական, ոչ պաշտոնական հանդիպմանը։

«Հուսով եմ, որ շուտով կտեսնվենք Սանկտ Պետերբուրգում»,- նշել է Վլադիմիր Պուտինը, միևնույն ժամանակ հայտնել, թե կարևոր է համարում ԱՊՀ-ում քաղաքակրթական միաձուլման պահպանումը։

«Մենք ժառանգել ենք ավանդույթների և սովորույթների, լեզուների և գրականության, արվեստի և ժողովրդական ստեղծագործականությանն իսկապես հատուկ քաղաքական միաձուլում։ Մեր խնդիրն է հնարավորինս պահպանել և հարստացնել այդ ընդհանուր բազմազգ ժառանգությունը»,- նշել է Ռուսաստանի նախագահը։ 

Հայաստանի իշխանությունները հնարավորինս խուսափում են այդ ժառանգությունը պահպանելու և հարստացնելու գործողություններից։ Ուշագրավ է, որ ասօր արդեն Մոսկվայում մեկ այլ միջոցառում է կայանալու, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի նիստը, որն անցնելու է առանց հայկական կողմի որևէ ներկայացուցչի։ 

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը գտնում է. «Չի կարելի, պետք է աշխատել այդ մարդկանց հետ, պետք է աշխատել ՀԱՊԿ-ի հետ ինչպես հարկն է` վերցնելով դա սեփական ձեռքերի մեջ, եթե ուզում եք լուրջ դեր խաղալ այդ կազմակերպությունում։ Ոչ թե ներկայացնել ինչ-որ աբսուրդային պահանջներ` սա չարեցիք, այն չարեցիք... Չեն արել, իսկ դու ի՞նչ ես արել, որ նրանք դա անեն»։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ավելի վաղ գրավոր կարգով Վյաչեսլավ Վոլոդինին հայտնել է, որ ո՛չ ինքը, ո՛չ հայկական պատվիրակությանն որևէ ներկայացուցիչ նիստին չեն մասնակցելու, պատճառը, ըստ հայկական կողմի, ՀԱՊԿ-ից Երևանի դժգոհություններն են, իսկ նիստում չափազանց կարևոր հարցեր են քննարկելու, այդ թվում նաև ՀԱՊԿ միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հարցը։ Դրա ստեղծման մասին հայտնի դարձավ նոյեմբերի 22-ին Մինսկում տեղի ունեցած ՀԱՊԿ երկրների ղեկավարների հավաքից հետո, որին Հայաստանի վարչապետը կրկին չէր մասնակցել։ 

Ուշագրավ է, սակայն, որ Փաշինյանի չմասնակցելու քայլը չափազանց լուրջ ինտրիգ է առաջացրել։ Եթե Հայասատանի վարչապետը չմեկնի Սանկտ Պետերբուրգ և անձամբ Վլադիմիր Պուտինից չընդունի ԵԱՏՄ նախագահությունը, ապա դա չափազանց լուրջ քաղաքական հետևանքներ կունենա և դեմարշ կդիտվի ոչ միայն Ռուսաստանի կամ այդ կառույցի, այլ հենց Ռուսաստանի նախագահի դեմ։ 

Չի բացառվում, որ իսկապես Փաշինյանը մեկնի, բայց մինչև վերջին պահը փորձում է դեռ ինտրիգ պահպանել, կամ սպասում է իր արևմտյան հովանավորների հրահանգներին։

Հայկ Առաքելյան