G20-ի ֆինանսների նախարարները պայմանավորվել են միջազգային հարկային համակարգը բարեփոխելու անհրաժեշտության մասին
«Մեծ քսանի» ֆինանսների նախարարները պայմանավորվել են միջազգային հարկային համակարգը բարեփոխելու անհրաժեշտության շուրջ, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն:
G20-ի նախարարները, որոնք անցկացնում են խորհրդակցություն ճապոնական Ֆուկուոկա քաղաքում, հայտարարել են, որ խոշոր կորպորացիաները պետք է վճարեն հարկերի արդարացի չափաբաժին եւ սատարեն տեղական տնտեսությունը:
Աշխարհի խոշորագույն տնտեսությունների ֆինանսների նախարարները մտածում են հարկման նոր համակարգի ներդրման շուրջ, որում առաջին հերթին հաշվի կառնվի բիզնեսի ծավալը երկրում, որտեղ գործում է ընկերությունը: Ընդ որում՝ հաշվի չի առնվի, թե որ երկրում է այս կամ այն կորպորացիայի գլխամասը:
«Մեծ քսանի» երկրների ներկայացուցիչները Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությանն առաջադրել են խնդիր միջազգային հարկային համակարգը բարեփոխելու մասին: Այժմ խոշոր կորպորացիաները, ներառյալ՝ Facebook-ն ու Amazon-ը գրանցված են որպես ցածր հարկատուներ, օրինակ, Իռլանդիայում, եւ գրեթե չեն վճարում հարկեր, մինչդեռ նրանք ստանում են հսկայական շահույթ հարկման բարձր մակարդակ ունեցող երկրների տարածքում:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT
Իրանն ասաց՝ կխփի, եթե․․․ հասկանու՞մ եք՝ ինչ են անում․ ՊՆ նախկին նախարար Արշակ Կարապետյան