Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Նաիրի Սարգսյանի հոդվածը հրապարակվել է «Journal for International and European Law, Economics and Market Integrations» միջազգային գիտական պարբերականում Սամվել Կարապետյանի մոտ երկկողմանի թոքաբորբ է ախտորոշվել. Արամ Վարդևանյան Պետք է իշխանափոխություն լինի՝ ընտրությունների միջոցով․ Ավետիք ՉալաբյանՈւՂԻՂ. Սամվել Կարապետյանի փաստաբանների հրատապ մամուլի ասուլիսը Մարդկանց պարտադրանքով են տարել Փաշինյանի երթին․ Մենուա ՍողոմոնյանԱդրբեջանի հետ «համակեցությունը» ուղիղ ճանապարհ է դեպի Հայաստանի կործանում․ Ավետիք ՔերոբյանUcom-ը ներդնում է Hecttor AI-ը՝ բարձրացնելու զանգերի կենտրոնի հաղորդակցության որակը «Մեր ձևով» ժողովրդական շարժման կամավորների թիվը հասել է 18 հազարիՓաշինյանի «սրտիկն» ու Ֆիդանի ճնշումը Հայաստանը բողոքի նոտա է հղել Ռուսաստանին Ադրբեջանը հակված չէ խաղաղության․ Աննա ԿոստանյանԹրամփի կատաղությունը ծանր կազդի ՀՀ տնտեսության վրա Իշխանությունը հիբրիդային պատերազմ է վարում ազգային արժեքների դեմ․ Արեգ Սավգուլյան Ինչ է պետք անել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Նիկոլ Փաշինյանի բռնատիրական, ապօրինի ոտնձգություններից պաշտպանելու համար․ Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ վճարած բնապահպանական հարկից շահում են Քաջարանի բնակիչները Պետությունը կիրառում է «Սպառողական զամբյուղի» և «Կարիքի գնահատման» համակցված մոդելը․ Հրայր ԿամենդատյանՎաշինգտոնյան հուշագիրը՝ տարածաշրջանային վերահսկման նոր մեխանիզմ Ընտրովի արդարադատության համակարգը՝ որպես պետական կառավարման մեթոդ Նիկոլ Փաշինյանն ուղղակի ստել է․ Նաիրի Սարգսյան Սա բացահայտ ցինիզմ է․ Մհեր Ավետիսյան
Տնտեսություն

Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են. Արայիկ Հարությունյանը՝ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերությունների մասին

Երկարատեւ ընդմիջումից հետո 2020-21թթ.-ին Հայաստանի ՀՆԱ-ի աճը կլինի երկնիշ թվին շատ մոտ: Այս մասին «Արցախպրես»-ին տված հարցազրույցում նշել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Նա անդրադարձել է Նիկոլ Փաշինյան-Բակո Սահակյան հարաբերություններին, ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքին:

Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Պարոն Հարությունյան, որպես Արցախի առաջատար քաղաքական ուժի առաջնորդ` ի՞նչ կարծիք ունեք մեր երկրում տեղի ունեցող ներքաղաքական զարգացումների վերաբերյալ: Չե՞ք կարծում, որ տարբեր գործիչների կողմից վերջին շրջանում ցուցաբերվող աննախադեպ ակտիվության ֆոնին որոշակի լարվածություն է առաջացել, որից անմասն չի մնացել նաեւ հասարակությունը:

Բնականաբար, առկա գործընթացները չէին կարող իրենց բացասական ներգործությունը չունենալ, քանի որ հասարակությունը կենդանի օրգանիզմ է, եւ բոլոր տեսակի զարգացումները որոշակի ազդեցություն են թողնում հանրային տրամադրությունների վրա: Բայց այս պարագայում ցանկանում եմ փարատել առկա մտահոգությունները եւ հավաստիացնել բոլորին, որ Արցախում ներքաղաքական եւ բարոյահոգեբանական վիճակը կայուն է, եւ մեր երկրում առկա քաղաքական որոշակի ակտիվությունը կառավարելի պրոցես է:

Այսինքն մտահոգվելու առիթ չկա՞:

Ես հավատում եմ առաջին հերթին մեր ժողովրդի իմաստությանն ու ողջախոհությանը: Մենք շատ ծանր գին ենք վճարել անկախ պետականության ստեղծման համար, եւ այն կայացնելու գործում բարդ ու դժվարին ճանապարհ ենք անցել: Այսօր մեր բոլորի միտքն ու ուշադրությունը ուղղված է ապագային, ավելի բարեկեցիկ ու մրցունակ երկիր կառուցելու հեռանկարին: Ուստի Արցախը արկածախնդրության վայր չէ, եւ ոչ ոք իրավունք չունի խանգարելու կամ խոչընդոտելու մեր ժողովրդի հանգիստ եւ խաղաղ գոյությանը: Մենք դա թույլ չենք տա… 

Պարոն Հարությունյան այս օրերին ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը սահմանադրական փոփոխությունների առաջարկով հանդես է եկել ստորագրահավաքի նախաձեռնությամբ: Ինչ եք կարծում, անհրաժեշտ են արդյո՞ք այդ փոփոխությունները:

Կարծում եմ՝ պատասխանի լիիրավ իրավունքը պատկանում է մեր ժողովրդին: Մենք որդեգրել ենք ժողովրդավարական արժեհամակարգով պետություն կառուցելու ճանապարհը, եւ օրենքի ու օրինականության շրջանակում ընթացող բոլոր գործընթացներին պետք է հանգիստ վերաբերվենք:

Հանրության շրջանում լուրջ անհանգստություններ կան նաեւ ԱՀ եւ ՀՀ իշխանությունների փոխգործակցության մասով: Մարդկանց հուզում են Սահակյան-Փաշինյան հարաբերությունները: Կա՞ արդյոք լարվածություն նրանց միջեւ: Դուք, իհարկե, պաշտոնյա չեք, բայց կիսում ե՞ք այս անհանգստությունը, կամ այս առումով տիրապետում ե՞ք հավաստի տեղեկության: Ի՞նչ է կատարվում…

Արտառոց ոչինչ չկա: Ես բազմիցս հայտարարել եմ, որ ունեմ ակտիվ շփումներ Արցախի եւ Հայաստանի իշխանությունների հետ: Հաշվի առնելով այդ հարաբերությունների ամենաբարձր մակարդակը՝ կարող եմ վստահեցնել, որ որեւէ խնդիր չկա: Հակառակը, նախագահ Սահակյանի եւ վարչապետ Փաշինյանի միջեւ առկա են շատ անկեղծ, ջերմ եւ առողջ հարաբերություններ, որոնք լիովին տեղավորվում են մեր բոլորի պատկերացումների եւ ընկալումների մեջ: Չեմ բացառում, որ սադրանքների փորձեր եղել են, այլապես այս թեման չէր շրջանառվի, եւ այս հարցում պետք է ավելի խիստ լինել, բայց որ իրական հարաբերություններում դրանք չեն կարող տեղ ունենալ, ես դրանում, միանշանակ, համոզված եմ:

Բոլորս իրավունք ունենք անհանգստանալու, որովհետեւ ցավում ենք մեր պետականության համար եւ շատ լավ գիտակցում ենք, որ խոսքը ազգային ու միասնական շահի մասին է: Մենք իրավունք չունենք թույլ տալու ներհայկական թեմաներում պառակտումների հրահրումը, եւ այդօրինակ բոլոր փորձերը պետք է դատապարտվեն ու արժանանան հանրային լուրջ հակազդեցությունների: Այլ ճանապարհ չկա:

Պարոն Հարությունյան, այս օրերին, հատկապես մամուլում, շատ է շրջանառվում նաեւ հնարավոր պատերազմի թեզը: Մասնավորապես, խոսվում է, որ Ադրբեջանը կարող է Արցախի սահմանին կրկին ռազմական ագրեսիա ձեռնարկել: Դուք հնարավոր վտանգ տեսնո՞ւմ եք:

Հայոց բանակը գիտի իր ռիսկերն ու անելիքները, ուստի անընդունելի է այսօրինակ տեղեկատվական արշավը: Այս մասին բազմիցս առիթներ ունեցել եմ խոսելու եւ պատրաստ եմ կրկին պնդելու: Մեր ժողովուրդը պատերազմը տեսել, վերապրել եւ հաղթել է ու եթե պետք լինի, նորից է հաղթելու: Թող դրանում ոչ ոք չկասկածի: Բայց չի կարելի շարունակ շահարկել, որ մենք թշնամի ունենք, որը մեր դեմ շատ ագրեսիվ է տրամադրված:

Իսկ նման թեզի հեղինակները գիտակցո՞ւմ են, թե դրանով ինչքան վնաս են հասցնում տնտեսությանը: Պատերազմի վտանգը միշտ կա, դա բոլորս ենք գիտակցում, բայց անընդհատ դրա մասին խոսելը ավելորդ լարվածություն է ստեղծում, որը շատ է խանգարում տնտեսության մեջ իրականացվող ներդրումների եւ բազմաթիվ այլ ծրագրերի կյանքի կոչմանը:

Մեր խնդիրն այսօր մեր երկրի տնտեսության զարգացումն է, որպեսզի բանակը լինի էլ ավելի սպառազինված, որպեսզի մարդիկ աշխատատեղերի, բնակարանների եւ, առհասարակ, լավ ապրուստի խնդիր չունենան: Հենց Հայաստանի ու Արցախի տնտեսական առաջընթացն է ապահովելու պատերազմի վտանգի չեզոքացումը:

Որպես տնտեսագետ՝ գոհ ե՞ք Հայաստանի տնտեսության զարգացման տեմպերից: Հեղափոխությունից հետո ի՞նչ վիճակում է գտնվում Հայաստանի տնտեսությունը, եւ ի՞նչ հեռանկարներ եք տեսնում:

Մասնագիտական աչքով դրական եմ գնահատում ՀՀ տնտեսության մեջ այն զարգացումները, որոնք տեղի են ունենում: Մասնավորապես, ողջունելի է Եվրասիական տնտեսական միության երկրների հետ դինամիկ կերպով ընդլայնվող համագործակցության շրջանակը, նոր կարեւոր տնտեսական կապեր են ստեղծվում Չինաստանի հետ: Հատկապես կընդգծեի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Չինաստան կատարած վերջին այցի դրական արդյունքները, որոնք բացի տնտեսական եւ ներդրումային նոր հնարավորություններից, գործընկերային հարաբերություններում Չինաստանը Հայաստանի համար կարող է կարեւոր դերակատար դառնալ՝ նոր հեռանկարներ բացով այլ ոլորտներում եւս սերտ եւ արդյունավետ համագործակցության համար:

Առկա նախադրյալները, ներքին բարեփոխումների հետեւողական իրականացումը, տնտեսական մի շարք ճյուղերում սպասվող ծրագրերը լավ հիմք են կանխատեսելու, որ 2020-21թթ.-ին երկարատեւ ընդմիջումից հետո Հայաստանի ՀՆԱ-ի աճը լինելու է երկնիշ թվին շատ մոտ: