Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Վիդեո

Հայաստանի գլխավոր վտանգը ներկայիս իշխանությունն է․ Արշակ Կարապետյան

Սյունիքի մարզի Ներքին Հանդի հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանը երեկ մոտ չորս ժամ խախտել է հրադադարը, հայկական կողմը 4 զոհ է տվել և մեկ վիրավոր։ Զոհերն ու վիրավորները երկրապահ կամավորական միության անդամներ են։ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սպանվել են 50-ամյա Էդուարդ Հարությունյանը, 42-ամյա Գագիկ Մանուկյանը, 45-ամյա Արսեն Համբարձումյանը և 67-ամյա Հրաչյա Հովհաննիսյանը։ Մինչ ադրբեջանական գերատեսչությունները հայտարարում էին, թե սադրանքի մեղավորը Հայաստանն է, որը նախորդ օրը մեկ ադրբեջանցի է վիրավորել, և Ադրբեջանը հատուցում գործողություն է իրականացրել՝ ոչնչացնելով հայկական դիրքը, Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում էին արդարացնելու թշնամու գործողությունները՝ ընդհուպ տողատակերով հայտարարելով, թե հետաքննելու են Ադրբեջանի հայտարարած հրադադարի խախտման դեպքը։
Բանը հասել էր այնտեղ, որ նույնիսկ Բրյուսելում Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեֆ Բորելն էր դատապարտում հայկական կողմին, հրադադարի ռեժիմը խախտելու մեջ, հընթացս մեղմիկ ընդգծելով, թե Ադրբեջանի արձագանքն անհամարժեք է եղել։

Փաստացի, շարունակելով իրենց ձախողված խաղաղության օրակարգը, Հայաստանի իշխանություններն արդարացնում են Ադրբեջանի ագրեսիան, իսկ Ադրբեջանն էլ միջազգային ասպարեզում լեգիտիմ հիմքեր է ստեղծում Հայաստանի տարածքի նկատմամբ նոր ռազմական էսկալացիա սադրելու նպատակով։

Ո՞րն է պատճառը, որ Հայաստանի գործող իշխանությունները պարում են ադրբեջանական դուդուկի տակ, ամեն ինչ փորձում անել՝ մեղքը հայկական զինված ուժերի կամավորականների՝ ընդհուպ բանակի վրա, բարդելու համար։

«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի գնահատմամբ՝ Ադրբեջանը պատրվակ է փնտրում Հայաստանի Սյունիքի մարզում էսկալացիայի համար, որպեսզի ուժով զավթի այդ տարածքը և Թուրքիայի հետ իրականացնի ցամաքային միջանցք ստեղծելու համատեղ նախագիծը։
Ըստ Կարապետյանի՝ գլխավոր վտանգը Հայաստանի ներկայիս իշխանության ազգային անվտանգությունն ու կոմպետենտությունն ապահովելու կամքի բացակայությունն է, ագրեսիվ հարևանների ցանկացած ճնշման տակ ամեն ինչ ընկալելու նոր իրականության պրիզմայով և թշնամու պայմանները հեզ ընդունելու պատրաստակամությունը։
«Էլի քանի կյանք պիտի տան մեր զինվորները, որ իշխանությանը կառչած մեր պաշտոնյաները վերջապես հասկանան, որ ի վիճակի չեն կառավարել հանրապետությունը, եթե խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»,- նշել է պաշտպանության նախկին նախարարը։ Ի դեպ, հիշեցրել, որ իր պաշտոնավարման օրոք, դեռ 2021 թվականին, սրացումներ եղել են նաև Երասխի ուղղությամբ, և ԱՄՆ դեսպանի հետ հանդիպմանը պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե այդ սրացումները վերածվեն լայնամասշտաբ գործողությունների, պաշտպանության նախարարը զգուշացրել է, որ եթե Ադրբեջանը գնա դրան, ապա նրա նավթագազային համակարգը չի լինի, որովհետև Հայաստանի թիրախը կլինի հենց դա։

«Գիտե՞ք ինչ ասաց Ամերիկայի դեսպանը, որ Վաշինգտոնին դա դուր չի գա»,- իր հարցազրույցներից մեկում պատմել էր Արշակ Կարապետյանը։

Փաստացի, սահմանային սրացումները հերթական անգամ վկայում են, որ նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու՝ փաշինյանական իշխանության ջանքերը ձախողվում են, և Հայաստանին անվտանգություն բերելու փոխարեն, ընդհակառակը նոր արհավիրքներ են բերում։ Ի վերջո Հայաստանը զարգացման միայն մեկ ուղի ունի, և այդ ուղին անցնում է գործող իշխանություններին հեռացնելով։