Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Գիրք նվիրելու օրը՝ Խնկո Ապոր անվան գրադարանում․ IDBank

Գիրք նվիրելու օրը IDBank-ի հետ անցավ թեմատիկ միջավայրում․ Խնկո Ապոր անվան գրադարանում Բանկը
կազմակերպել էր հեքիաթի ընթերցում արցախցի երեխաների համար։


Փետրվարի 19-ին՝ Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ IDBank-ը Արցախից բռնի տեղահանված
երեխաների համար հեքիաթի ընթերցում էր կազմակերպել։ Միջոցառմանը եկել էր նաև Idram Junior-ը՝ իր հետ
բերելով անակնկալ նվերներ երեխաների համար։


Բանկի Հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ ցանկացել են Գիրք նվիրելու օրը
առանձնահատուկ դարձնել երեխաների համար։ «Գիրքը և ընթերցանությունն այսօր PR-ի կարիք ունեն, և մենք
չէինք կարող առիթը բաց թողնել ևս մեկ անգամ խոսելու գրքի, դրա կարևորության մասին։ Գիրք նվիրելու տոնի կապակցությամբ որոշեցինք Արցախից տեղահանված մեր կրտսեր բարեկամների համար փոքրիկ տոն կազմակերպել, ու մեր պատկերացմամբ՝ հեքիաթի ընթերցումն ամենալավ ընտրությունն էր, հատկապես, որ Իդրամ Ջունիորն էլ մեզ միացավ ու ուրախ րոպեներ պարգևեց երեխաներին։ Շնորհակալ ենք նաև Խնկո Ապոր անվան գրադարանին մեզ հետ այսքան մեծ պատրաստակամության համագործակցելու համար, և իհարկե շնորհակալություն Արփի Մաղաքյանին երեխաներին հեքիաթային րոպեներ պարգևելու համար», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։


Երեխաների համար հեքիաթն ընթերցեց հենց հեղինակը՝ Արփի Մաղաքյանը։ «Հույս ունեմ, որ մեզ հաջողվեց
երեխաներին փոքր-ինչ կտրել առօրյայից ու տեղափոխել նրանց հեքիաթի աշխարհ։ Այս օրը միշտ յուրահատուկ է դպրոցահասակ երեխաների համար, մենք էլ որոշեցինք դառնալ նրանց տոնի մի մասնիկը», - ասում է Արփի Մաղաքյանը։ Երեխաները մեծ ոգևորությամբ լսեցին հեքիաթը անմիջապես հեղինակի ընթերցմամբ՝ ակտիվ մասնակցելով ընթացքին, պատասխանելով հարցերին ու շփվելով հեղինակի հետ, իսկ վերջում նաև նվեր ստացան հեղինակի գիրքը։


Ի դեպ՝ Խնկո Ապոր գրադարանի կողմից Մանկապատանեկան գրքի երևանյան 20-րդ ցուցահանդես-
տոնավաճառի բացման առթիվ տասներկու պատանիներ ճանաչվեցին 2023 թվականի լավագույն ընթերցողներ՝ ստանալով հավաստագրեր և մրցանակներ գրադարանի կողմից։ Իդրամ Ջունիորը նույնպես նվերներով էր եկել, և հաղթող պատանիները ստացան մրցանակներ նաև Ջունիորի կողմից։


ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ