Աշխատող ուսանողները հնարավոր է կկարողանան եկամտահարկի հաշվին փոխհատուցել ուսման վճարը
ՀԿ ներկայացուցիչների, փորձագետների եւ ուսանողների հետ քննարկումներ են կայացել, որոնց ընթացքում առաջարկ է եղել ուսանողներին հերթական արտոնությունները տրամադրել: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նիստում Հարկային օրեսնսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկմանն այս մասին ասաց փոփոխությունների համահեղինակ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ խոսքը մասնավորապես աշխատող մագիստրոսների եւ ասպիրանտների մասին է:
Այս դեպքում կխթանվի ուսանողներին աշխատանքով ապահովելու գործընթացը, ինչպես նաեւ կլուծվի խնդիրը, որը կապված է այն հանգամանքի հետ, որ աշխատանքային փորձի բացակայության պատճառով ուսանողներին փաստացի աշխատանքի չեն ընդունում», - բացատրեց Գաբրիելյանը:
Պատգտամավորը նշեց, որ ի սկզբանե առաջրկվում էր, որ բակալավրիատի աշխատող ուսանողները նույնպես կարողանան օգտվել տվյալ օրենսդրական նախաձեռնությունից, սակայն հետագայում օրինագիծը խմբագրվեց, որից հետո որոշում ընդունվեց, որ տվյալ արտոնությունից կկարողանան օգտվել միայն մագիստրոսները եւ ասպիրանտները:
Քննարկումնների ժամանակ առաջրակ հնչեց, որպեսզի տվյալ արտոնության բաշխման ժամանակ հաշվի առնվի նաեւ սովորողի առաջադիմությունը: Ներկայացված օրինագիծն առաջացրեց պատգամավորների եւ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանի ոչ միանշանակ արձագանքը:
Արդյունքում Սիսակ Գաբրիելյանի եւ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի կողմից նախաձեռնված օրինագիծն ուղարկվեց լրամշակման:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան