Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Երեք տխուր պատմություն զեղծարարների մասին

Համբերությունը հատեց

«Երկու շաբաթ առաջ մի երիտասարդ կին էր զանգահարել։ Դասական սցենար էր․ ներկայացավ որպես բանկի աշխատակից, անհանգստացած ձայնով ասաց, որ իմ քարտից ինչ-որ մեկը փորձում է գումար հափշտակել։ Ասաց՝ շտապ պետք է ամբողջ գումարը փոխանցեմ իր նշած հաշվեհամարին, որպեսզի այն ապահով մնա, մինչև Բանկը կարգելափակի իմ քարտը։ Հարցրի՝ ո՞ր քարտիցս են փորձում գումար հափշտակել, ասաց՝ IDBank-ի։ Հարցրի՝ IDBank-ի ո՞ր քարտի, որովհետև մի քանիսն ունեմ։ Լռեց։ Հարցս կրկնեցի, կոպտեց՝ ասելով, թե ինքը փորձում է ինձ օգնել, իսկ ես ավելորդ հարցեր եմ տալիս։ Ամեն դեպքում ասացի, որ բոլոր քարտերս ինձ մոտ են, և երբեք առանց հսկողության չեմ թողել դրանք։ Կրկին կոպտեց, որ ուզում է ինձ փրկել զեղծարարությունից։ Կրկնեցի՝ իմ քարտերն ինձ մոտ են, և ինձ որևէ հաղորդագրություն չի եկել գումարի գանձման փորձի մասին։ Համբերությունը հատեց և անջատեց զանգը։

Իզուր, դեռ երկար ու ջերմ կզրուցեինք․․․»

«Իդրամ-Բանկի» աշխատակիցը

«Ընկերուհուս հետ էի, երբ նրան Messenger-ով նամակ եկավ։ Ներկայացան՝ Իդրամի աշխատակից են, բայց անձնական օգտահաշվից էին գրում։ Արդեն իսկ տարօրինակ էր։ Սկսեցին հարցեր տալ դրամապանակից վերջին փոխանցումների մասին, իբրև թե ճշտելու համար, թե արդյո՞ք իր կատարած գործարքներն են, թե՞, գուցե, զեղծարարություն է տեղի ունեցել։ Ինչ-որ պահից ընկերուհուս հեռախոսը վերցրի և սկսեցի իր փոխարեն պատասխանել նամակներին։ Ավելի կոնկրետ՝ սկսեցի ինքս հարցեր տալ, որովհետև ֆինանսական կառույցում եմ աշխատում, և դեպքը շատ նման էր զեղծարարության։ Մի քանի հարցից հետո «Իդրամի աշխատակիցը» շփոթվեց, ու գրեց՝ «Սա մեր բանկի կողմից Ձեր հաշիվների անվտանգությունն ապահովելու միջոցառումներ են»։ Ի պատասխան՝ գրեցի, որ Իդրամը Բանկ չէ, ինչից հետո մեզ ուղղակի արգելափակեցին։ Ինչ խոսք, տխրեցինք․․․»

 Գիշերվա երազ

«Կեսգիշերին արթնացա նրանից, որ Viber-ով անծանոթ համարից էին զանգահարում, ինչ-որ տղամարդու նկարով։ Շատ արագ ու անհանգիստ էր խոսում․ ասաց, որ ինչ-որ դժբախտ դեպք է տեղի ունեցել, ինքն էլ 42․000 դրամ պիտի փոխանցեր դեղի գնման համար, ու սխալմամբ փոխանցել է իմ Իդրամ  դրամապանակին։ Սկզբում շփոթվեցի, հետո զանգին զուգահեռ բացեցի հավելվածս, որ ստուգեմ մուտքերը, ու ոչ մի գումարի մուտք չկար։ Ասացի, որ նման փոխանցում իմ դրամապանակին չի եղել։ Անչափ հուզվեց ու պատմեց իր պատմությունը սկզբից, այս անգամ մի քանի մանրամասնություններ ավելացրեց, փորձեց ավելի համոզիչ խոսել։ Խնդրեց հնարավորության դեպքում այդ պահին իրեն փոխանցել այդ 42․000 դրամը, հետո իմ Իդրամ դրամապանակին կնստի իր փոխանցածը։ Բնականաբար մերժեցի, հետո հարցրի՝ ինչպե՞ս իմացավ իմ հեռախոսահամարը։ Ասաց՝ իբր փոխանցման կտրոնից է հանել։ Բացեցի վերջին փոխանցումներիցս մեկի կտրոնը, տեսա, որ հեռախոսահամարը կտրոնում չի նշվում, անգամ եթե հենց հեռախոսահամարով ես փոխանցումը կատարում։ Անջատեցի զանգն էլ, հեռախոսիս ինտերնետն էլ, որովհետև չէի ուզում երազումս զեղծարարների տեսնել․․․»

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ