Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Հաճախորդների միջազգային օրը IDBank-ում

Մարտի 19-ին նշվում է Հաճախորդների միջազգային օրը, IDBank-ում էլ որոշեցին բաց չթողնել այս
կարևոր առիթը՝ յուրահատուկ կերպով շնորհավորելու հաճախորդներին ու նրանց անակնկալ մատուցելու։


Այսօր IDBank-ի մասնաճյուղերում հաճախորդների սպասարկումն իրականացնում էր Բանկի ղեկավար
կազմը՝ հաճախորդներին օգնելով կատարել անհրաժեշտ գործարքները, պատասխանելով նրանց հուզող հարցերին ուառաջարկելով նրանց կարիքներին համապատասխան ծառայություններ։


«Հաճախորդների արձագանքներից միանգամից հասկացանք, որ անակնկալը ստացված էր․ այս փոքրիկ քայլով ուզում էինք շնորհավորել մեր հաճախորդներին ու շնորհակալություն հայտնել մեզ ընտրելու, մեր
ծառայություններից օգտվելու և մշտապես մեր կողքին լինելու համար», - ասում է Լիլիթ Գրիգորյանը՝ IDBank-ի
գործառնական տնօրենը․ վերջինս սպասարկում էր հաճախորդներին Բանկի «Մալաթիա» մասնաճյուղում։


IDBank-ի մանրածախ բիզնեսի գծով տնօրենի տեղակալ Անդրանիկ Անդրեասյանի խոսքով՝ հենց
հաճախորդներն են այն շարժիչ ուժը, որը ստիպում է ավելի շատ ջանք գործադրել ամեն օր։ «Մենք մշտապես
կատարելագործում ենք մեր պրոդուկտներն ու սպասարկման որակը՝ լավագույն փորձառությունը տրամադրելով մեր հաճախորդներին», - ասում է Անդրանիկ Անդրեասյանը։ Վերջինս հիշեցրեց նաև, որ այս պահին Բանկի ամենապահանջված քարտերի համար գործում է բացառիկ առաջարկ՝ 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար։


Սերգեյ Առաքելյանը՝ Թվային բանկինգի տնօրենը ևս աշխատանքային օրն անցկացրեց մասնաճյուղում՝
հաճախորդներին սպասարկելով ու պատմելով Բանկի ու Իդրամի համատեղ թվային հարթակի՝ Idram&IDBank
հավելվածի մասին։ «Թվայնացման դարաշրջանում հաճախորդի համար կարևոր է ստանալ թվային ծառայությունների հնարավորինս լայն շրջանակ և միաժամանակ մի քանի հարցեր հեռավար տարբերակով կարգավորել։ Մենք մեր բոլոր թվային հարթակներում առաջին հերթին հաշվի ենք առնում հաճախորդի հարմարավետությունն ու մատուցվող
ծառայությունների արագությունն ու որակը։ Իհարկե շարունակում ենք նորարար, ժամանակակից ծառայությունների ներդրումն ու զարգացումը, մեծապես հաշվի առնելով հենց մեր հաճախորդների կարծքիներն ու պահանջները», - ասում է Սերգեյ Առաքելյանը։


Հաճախորդներին այսօր սպասարկում էր նաև Բանկի կորպորատիվ տնօրեն Տիգրան Մխիթարյանը: Նա
հիշեցրեց Բանկի կորպորատիվ առաջարկների մասին՝ բիզնեսի համար նախատեսված փաթեթային լուծումներ, որոնք ստեղծված են լուծելու բիզնեսի մարտահրավերները։ Բանկի Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար Լիդա Սաֆարյանի խոսքով Բանկը իր հաճախորդներին ընդունում է որպես գործընկեր և ամեն կերպ նպաստում է նրանց բիզնեսի և ֆինանսական բոլոր գործարքների ապահով և արդյունավետ իրականացմանը։ Լիդա Սաֆարյանը հիշեցրեց, որ IDBank-ի պրեմիում հաճախորդ կարելի է դառնալ ձեռք բերելով ձեռք բերելով Բանկի պրեմիում դասի քարտերից ցանկացածը։


Բանկի տարբեր մասնաճյուղերում սպասարկում են իրականացրել նաև Բանկի վարչության նախագահ Մհեր
Աբրահամյանը, Ներդրումային բիզնեսի գծով տնօրեն Արման Ասատրյանը, Ռիսկերի կառավարման գծով տնօրեն Արթուր Համբարձումյանը, Անվտանգության ծառայության ղեկավար Վահագն Մուրադյանը, Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության ղեկավար Գագիկ Մուրադյանը, Համապատասխանության ապահովման ծառայության ղեկավար Սամվել Ղուլյանը, Բիզնեսի զարգացման տնօրեն Կարեն Նալբանդյանը։

IDBank-ը իր ցանկացած պրոդուկտ և առաջարկ կառուցում է հաճախորդի շուրջ և հաճախորդի համար՝
տարվա բոլոր օրերին։