Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան
Հասարակություն

«Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը»․ «Իրավական ուղի» ՀԿ

Հանրապետության նախագահի կողմից ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացն ընթանում է 2018 թվականի ապրիլի 26-ից։ Տվյալ ժամանակահատվածում «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի (համահիմնադիր՝ Վահե Գրիգորյան) կողմից հետևյալ կոչն է արվել․ «Հետ կանչել Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում նախագահի կողմից Էմիլ Բաբայանի թեկնածության առաջադրումը, չքվեարկել նրա օգտին և ձեռնամուխ լինել այնպիսի ընթացակարգերի ձևավորմանը, որոնք կապահովեն Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացում»։ Այդ կոչը փաստացի արդյունք է տվել, մասնավորապես՝ ՀՀ ԱԺ «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունների պատգամավորները ՍԴ դատավորի թեկնածության քվեարկությանը չեն մասնակցել, ինչի արդյունքում ՀՀ նախագահի առաջադրած թեկնածուն չի ընտրվել։

Հետագայում 10 հասարակական կազմակերպություն և 73 փաստաբան ՀՀ նախագահին դիմել են համանման կոչով, որպեսզի վերջինս ձեռնամուխ լինի հավասարության և արդարության սկզբունքներին համապատասխանող թափանցիկ և հրապարակային ընթացակարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության և առաջադրման գործընթացին, որից հետո ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի բոլոր երեք առաջադրումներին նախորդել էր որոշակի ընթացակարգով բաց մրցույթի անցկացում։

Սակայն 2019 թվականի մայիսի 31-ին՝ Ազգային ժողովում ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը մերժելուց երկու օր անց, ՀՀ նախագահի կողմից առանց որևէ ընթացակարգի՝ ՍԴ դատավորի պաշտոնում առաջադրվել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը։ Դա առաջացնում է մտահոգություններ հետևյալ պատճառներով․

1) Փաստացի զրոյացվել է ՀՀ նախագահի և քաղաքացիական հասարակության համատեղ ջանքերով մշակված ՍԴ դատավորի պաշտոնում թեկնածուի առաջադրման ընթացակարգը, և կրկին վերադարձ է կատարվել 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսների ՀՀ նախագահի կողմից ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման բացարձակ հայեցողության իրացման տարբերակին, որն այդ ժամանակ արդեն մերժվել է ինչպես ներկայիս գումարման Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի, այնպես էլ քաղաքացիական հասարակության կողմից։

2) 1950 թվականի նոյեմբերի 4-ի «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի և 23-րդ հոդվածի 2-րդ մասի, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2012 թվականի մարտի 28-ի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորի պաշտոնի համար թեկնածուների ընտրության մասին» թիվ CM(2012)40 ուղեցույցի, ինչպես նաև այլ վերաբերելի միջազգային փաստաթղթերի պահանջներին հետևելով՝ 2014 թվականից հանրապետության նախագահի հրամանագրով ստեղծվել է մրցութային հանձնաժողով արդարության և թափանցիկության սկզբունքների պահպանմամբ ԵԽԽՎ ներկայացվող դատավորների թեկնածուների ընտրության մրցույթ անցկացնելու նպատակով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերոնշյալ միջազգային չափանիշներն իրենց բնույթով կիրառելի են նաև ՍԴ դատավորի թափուր պաշտոնը համալրելու գործընթացին՝ որևէ իրավական, քաղաքական կամ այլ արդարացում չի կարող լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի դատավորի ավելի ցածր ստանդարտներով առաջադրումն ու ընտրությունն այն պարագայում, երբ նույնիսկ առաջին ատյանի դատարանի դատավորների թեկնածուների ընտրությունն է կազմակերպվում մրցույթի միջոցով։

Ընդ որում՝ այն փաստը, որ 2018 թվականի հոկտեմբերին Վահե Գրիգորյանը մրցութային կարգով Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու է ընտրվել, հիմք չէ պնդելու, որ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգի անհրաժեշտություն այլևս չկար հետևյալ պատճառներով․

1) 2018 թվականի հոկտեմբերի համեմատ ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրման ընթացակարգը բարելավվել է հանրային պահանջի արդյունքում։

2) 2018 թվականի հոկտեմբերից հետո հանրապետության նախագահի աշխատակազմը կազմակերպել և անցկացրել է ևս երկու բաց մրցույթ, որոնց Վահե Գրիգորյանը մասնակցել է, սակայն որպես ՍԴ դատավորի թեկնածու Ազգային ժողով են ներկայացվել այլ հավակնորդներ։

3) Հետևելով ՀՀ նախագահի կողմից անցկացված ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթներին՝ կարող ենք արձանագրել, որ ամեն հաջորդ մրցույթում ի հայտ են եկել նոր մասնակիցներ, ընդ որում՝ վերջին մրցույթում եղել են առավել մեծ թվով մասնակիցներ (ինը մասնակից), ուստի հնարավոր է ենթադրել, որ ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության մրցույթ հայտարարելու դեպքում կարող էին ի հայտ գալ հավակնորդներ, որոնք նախկինում օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով չէին մասնակցել։

Վերոգրյալի հիման վրա Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին կոչ ենք անում հավատարիմ մնալ 2018 թվականի մայիսին առաջ քաշված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում առաջադրման նպատակով թեկնածուների ընտրության ընդհանուր և հավասար հիմունքներով թափանցիկ, հրապարակային և արդար ընթացակարգերով մրցույթի անցկացման սկզբունքին և կրկին չմասնակցել ՍԴ դատավորի թեկնածուի քվեարկությանը։