Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Մի խոսքով «վիրտուալ ակադեմիական քաղաք»՝ վիրտուալ մետրոյով, տրամվայով և ի վերջո բուհերով

Շաքե Իսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
 
Ցանկացած հարցում քանդել եղած համակարգը և տեղում չսարքել ոչինչ՝ սխալ է, իսկ փորձը ցույց է տալիս, որ տեղում չի սարքվում ոչինչ:
Պետական համակարգի օպտիմալացումը պետք է որ դաս լիներ. խնդիրները օպտիմալացման արդյունքում միայն խորացան՝ վկան գյուղատնտեսության բարձիթողի վիճակը։
Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան եզակի հաստատություն է, այն լոկ կառույց չէ, ի՞նչ է՝ հետո Օպերան, ֆիլհարմոնիկի շե՞նքն են առաջարկելու տանել օրինակ «մշակութային քաղաք»:
Բերքլիի և Սորբոնի համալսարանների տեղը ոչ ամերիկացիները, ոչ էլ ֆրանսիացիները հավանաբար չգիտեն, հակառակ պարագայում ինչպե՞ս չեն «ֆայմել» այդ պատմաճարտարապետական շենքերը ասենք հյուրանոցներ դարձնել։
Այս օրերին իրավասու չինովնիկները փակել են իրենց ականջները և չեն ցանկանում լսել տասնյակ մարդկանց նեղ մասնագիտական հակափաստարկները: Անգիր արած նույն տեքստն են կրկնում. չէ՜, կներեք, մի նոր հանճարեղ միտք է դաշտ նետվել՝ ակադեմիական քաղաքը կունենա մետրո և տրամվայ: Իրո՞ք, դուք հավատու՞մ եք ձեր ասածին...
Մի խոսքով «վիտուալ ակադեմիական քաղաք»՝ վիրտուալ մետրոյով, տրամվայով և ի վերջո բուհերով։
Մենք բոլոնյան համակարգ վերապրած ժողովուրդ ենք, սրան էլ հուսամ կդիմանանք…
Հ.Գ. Ինչպես հասկացաք, այսօր փոդքաստը լինելու է հենց այս թեմայով, գրեք հաջորդիվ, թե ի՞նչ թեմաներով կուզեք լսել փոդքաստ։