Ucom-ը մեկնարկում է Հայաստանի մարզերում ցանցերի վերազինման աշխատանքները
Ucom-ը սկսում է Հայաստանի մարզերում ցանցի վերազինման աշխատանքները, որոնց նպատակն է հզորացնել և ընդլայնել 4G+ ցանցը մարզերում, ինչպես նաև հիմք ստեղծել 5G ենթակառուցվածքի համար։
Սարքավորման առաջին խմբաքանակով ընկերությունը ստացել է Nokia բրենդի վերջին սերնդի բազային կայանները, որոնք կտեղադրվեն Հայաստանի մարզերում: Դա կապահովի LTE շարունակական ծածկույթ և տվյալների փոխանցման արագության բարձրացում:
Այս վերջին սերնդի բազային կայանները միաժամանակ կարող են սպասարկել այսօր գոյություն ունեցող բոլոր կապի տեխնոլոգիաները, մասնավորապես՝ 3G/4G+-ը, ինչպես նաև 5G տեխնոլոգիայի անցումը ապագայում կկատարվի միայն ծրագրային ապահովման վերակազմավորմամբ։
«Մեր տեսլականին համաձայն, մարզային ցանցերն ընդլայնելն ու վերազինելը մեր հիմնական նպատակներից է, ինչպես նաև ապագայի ցանց կառուցելը, որը հնարավորություն կտա հեշտությամբ անցնել 5G տեխնոլոգիայի։ Այսօր մենք առաջին քայլն ենք անում մեր գործընկեր Nokia-ի հետ, բայց մեր բաժանորդները արդեն շատ շուտով կզգան տարբերություն ու հասանելիություն կունենան մայրաքաղաքին համարժեք կապի ծառայություններին», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
Nokia-ի հետ Ucom-ը արդիականացնելու և ընդլայնելու է շարժական ցանցը՝ դարձնելով այն 5G-ին անցմանը պատրաստ Հայաստանի բոլոր մարզերում: Բացի այդ, Nokia-ն թարմացնելու է Ucom-ի ֆիքսված և բջջային ցանցերի հիմնական ենթակառուցվածքները, ներդնելու է նոր բարձր թողունակությամբ IP տրանսպորտային ցանց։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT