«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո իրականացվել է 23-րդ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը . Տոնոյան
Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Երեկ՝ Թատրոնի միջազգային օրը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի ունեցավ Հայաստանի թատերական գործիչների միության «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը: 23-րդ «Արտավազդ»-ը նվիրված էր ՀՀ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանի հիշատակին և իրականացվում էր«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հովանու ներքո: Մեզ համար մեծ պատասխանավություն ու պատիվ էր լինել կարևորագույն թատերական այս միջոցառման կողքին, քանզի հենց մեր մշակութային ժառանգության պահպանմամբ է հնարավոր շարունակել մեր ազգային դիմագծի հարատևությունը: Հատկապես մշակույթի, սպորտի ոլորտի ձեռքբերումներով է հնարավոր ուղղել մեր կոտրված մեջքը, աշխարհին ապացուցել, որ հայը կա ու շարունակում է արարել ու ստեղծել՝ անկախ իրեն բաժին հասած փորձություններից ու դժվարություններից: Երեկ թատերական աշխարհում ամենաիսկական տոն էր, որտեղ պարգևատրվեցին տարբեր անվանակարգերի լավագույնները, ի հայտ եկան նոր տաղանդավոր բացահայտումներ: Հույս ունեմ, որ հայ թատրոնի զարթոնքը շարունակական է լինելու, իսկ թատրոնի կողքին լինելը՝ յուրաքանչյուր արժանապատիվ հայի համար՝ մեծ պատիվ ու պատասխանություն:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT