Աբովյանում 19-ամյա վարորդը Toyota-ով կոտրել է եղևնիներն ու գլխիվայր շրջվել, վիրավոր կա. դեպքի վայր է ժամանել քաղաքապետը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 22:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 19-ամյա Հրաչյա Հայրապետյանը իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով Աբովյան քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել 2 հսկայական եղևնիներին, կոտրել դրանք և գլխիվայր շրջվելով՝ հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում: Գրել է Շամշյանը։
Վթարի հետևանքով վարորդը, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ անհրաժեշտ բուժօգնությունը ստանալուց հետո ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը, մասամբ հեռացրել ճանապարհի երթևեկելի գոտուց կոտրված եղևնիները և տեղում իրականացրել հերթապահություն:
Քաղաքապետարանի աշխատակիցները հեռացրել են ծառերը, քաղաքացիների օգնությամբ դարձի են բերել ավտոմեքենան, որը տեղափոխվել է անվտանգ վայր: Վթարի փաստով ՊԾ Կոտայքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում: Օպերատիվորեն ժամանել են Աբովյանի քաղաքապետ Էդվարդ Բաբայանը, քաղաքապետի տեղակալներ Զիրոյանը և Մովսիսյանը։
Ոստիկանությունն ու Պարեկային ծառայութունը օպերատիվ տեղեկություններ են ստացել, որ վարորդը միայնակ չի եղել, նրա հետ եղել են ևս 2 հոգի, և վթարի հիմնական պատճառներից մեկը «Toyota»-ի վարորդի և այլ վարորդի կողմից, ժողովրդի լեզվով ասած՝ «գոնկա» մտնելն է:
Այդ տեղեկությունը ոստիկանությունը պարզում է, և եթե այն հաստատվի, ձեռնարկվելու են անհրաժեշտ միջոցառումներ՝ նշված անձանց և մյուս ավտոմեքենան և նրա վարորդին հայտնաբերելու ուղղությամբ:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT