Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Տպավորիչ մրցելույթներ Իտալիայում՝ ԶՊՄԿ հովանավորությամբ

Արդեն ավանդույթ է դարձել, որ քիք-բոքսինգի Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ ակումբի սաները միջազգային մրցումներից վերադառնում են տարբեր փայլի մեդալներով։ Ավանդույթը չխախտվեց նաև այս անգամ։ Մարտի 21-ից-24-ը Իտալիայի Եզոլո Լիդո քաղաքում անցկացվեց WAKO վարկածով քիք-բոքսինգի աշխարհի գավաթի խաղարկությունը, որին յոթ մարզիկով մասնակցեց Սյունիքի մարզի սիրողական և պրոֆեսիոնալ քիք֊բոքսինգի ակումբը՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր մարզիչ Արա Սարգսյանի և մարզիչ, ՀՀ քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահի տեղակալ Վիկտոր Խաչատրյանի։ Նրանց սաները նվաճեցին տասը մեդալ՝ 4 ոսկե, 4 արծաթե, 2 բրոնզե։ Ի դեպ, Հայաստանի Հանրապետությունը ներկայացնում էին կապանցի մարզիկները:

Առաջինը հաջողության հասավ և պատվո պատվանդանի ամենավերին հարթակին կանգնեց Տիգրան Մուշկամբարյանը՝ լայթ մրցաձևով։  Այնուհետև հաղթող և մրցանակակիրներ դարձան Սերժ Պապյանը լայթ (1-ին տեղ), քիք լայթ (2-րդ տեղ), Մարկ Միքայելյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք  լայթ (1-ին տեղ), Տիգրան Դավթյանը քիք լայթ (1-ին տեղ), Սամվել Արզումանյանը՝ լայթ (2-րդ տեղ), քիք լայթ  2-րդ տեղ, Ռոման Գրիգորյանը՝ քիք լայթ (3-րդ տեղ), Արթուր Հովհաննիսյանը քիք լայթ (3-րդ տեղ):

Ակումբի պատվավոր նախագահ, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը մրցավայր էր մեկնել և իր ներկայությամբ ոգևորեց պատանի մարզիկներին:

Ակումբի սաներն ու նրանց ծնողները, մարզիչները երախտագիտություն են հայտնում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիյին՝ բարի կամեցողության և այս անգամվա մրցման մասնակցությունը հովանավորելու համար:

 Վահրամ Օրբելյան