Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Նախկին հայ ֆուտբոլիստը մահացու վրաերթի է ենթարկել ՃՈ աշխատակցի և վարորդի․ նրան ձերբակալել են (տեսանյութ)

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայաստանի ֆուտբոլի մինչև 19 տարեկանների հավաքականի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը Ստավրոպոլի երկրամասում վրաերթի ենթարկել է ճանապարհային ոստիկանության աշխատակցին և վարորդին։

Մարզիկը վթարի վայրից հեռացել է իր՝ տրանզիտ համարանիշներ ունեցող «Գելենդվագենով» ։ Նրան ձերբակալելու համար կիրառվել է «Перехват» պլանը։ Հայտնել է Shot տելեգրամյան ալիքը։

Վթարը տեղի է ունեցել մարտի 23-ի առավոտյան։ Արմեն Ֆիշյանն իր ամենագնացով ընթանալիս է եղել Միներալնիե Վոդի ուղղությամբ։ Կովկասյան մայրուղու 284-րդ կիլոմետրում նա ձախ գոտուց թեթևակի շարժվել է դեպի միջնագիծ, որտեղ հարվածել է ոստիկանության լեյտենանտին և Priora-ի վարորդին, որին կանգնեցրած է եղել Ճանապարհային ոստիկանության աշխատակիցը՝ տուգանք նշանակելու համար։ Վթարի հետևանքով երկուսն էլ մահացել են։

Ըստ ալիքի՝ վթարից անմիջապես հետո Ֆիշյանը դեպքի վայրից փախուստի է դիմել, սակայն 60 կիլոմետր անցնելուց հետո նրան բռնել են ու բերման ենթարկել։ Ձերբակալության ժամանակ նա պնդել է, որ ոչ մեկին չի հարվածել, սակայն չի կարողացել բացատրել, թե որտեղ է արյունը մեքենայի վրա։ Նրա դեմ գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը» հոդվածով, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։

Արմեն Ֆիշյանը Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականների նախկին դարպասապահն է։ Տարիների ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» երիտասարդական թիմում և «Միկա» ակումբում։ Նա իր պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016թ. Դրանից հետո նա խաղացել է մինի ֆուտբոլի ակումբներում։

Տեսանյութն այստեղ