Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից. Նաիրի Սարգսյան
Աուդիտորների պալատի նախագահ, տնտեսագետ, իրավաբան Նաիրի Սարգսյանը ֆեյսբույան իր էջում գրել է.
«8 տարի առաջ այս օրը` 2016 ապրիլի 2-ին, Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց Արցախի նկատմամբ: Ըստ պաշտոնական տվյալների՝ 2016 թ. ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 91 հոգի՝ 74 զինծառայող և 17 կամավորական, հայկական կողմը կորցրել է մոտ 800 հեկտար տարածք:
Հավե՜րժ փառք ու պատիվ մեր բոլոր մարտիրոսներին: Նրանց հիշատակը միշտ վառ կմնա մեր սրտերում, նրանց խիզախությունն ու սխրանքը ուղենիշ կհանդիսանան գալիք սերունդների համար:
Այն ժամանակ, այս օրերին առավել ևս, Ադրբեջանի քաղաքականությունը, այդ երկրում հայերի հանդեպ քարոզվող ատելությունը խոսում են այն մասին, որ Ադրբեջանը երբեք էլ չի շարժվելու խաղաղության ճանապարհով։ Եվ հենց դա է պատճառներից մեկը, որ հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը:
Իզուր չէր Վազգեն Սարգսյանն ասում, որ այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից»։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT