Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

ԱրարատԲանկը՝ ԴեմԱռԴեմ մարզային ֆորումի գլխավոր գործընկեր

Սույն թվականի մարտի 30-ին սահմանապահ Վարդենիսում տեղի ունեցավ «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ը, որը մեկտեղել էր հարյուրավոր երիտասարդների Հայաստանի մարզերից։

Կրթված հասարակություն ունենալու համար ԱրարատԲանկն ամեն օր է աշխատում: Բանկն օգնել է, որ մարզային ֆորումն իրականություն դառնա: Գլխիվայր միջոցառման նպատակն էր տրամադրել հարթակ բոլոր այն երիտասարդներին, որոնք յուրահատուկ փորձառություն ու ասելիք ունեն և արդեն իսկ հասցրել են իրենց գործունեության ոլորտներում հաջողություններ գրանցել։

Բեմից ելույթ են ունեցել ու իրենց փորձով, հաջողություններով կիսվել երիտասարդ ՄԵՄ-ցիները, իսկ դահլիճից երիտասարդներին լսել ու հարցեր են ուղղել Հայաստանի ամենահաջողակ ու փորձառու մասնագետները, գործարարներն ու մտավորականները։

1․ Զարուհի Խլոյան՝ «10 սկզբունքներ, որոնք կօգնեն հասնել հաջողության»,

2․  Սյուզաննա Մանուկյան՝ «Հայկական Սփյուռք՝ ցանցային ազգ և համագործակցություն»,

3․ Արամ Աղեկյան՝ «Համայնքային ցանցեր»,

4․ Մարիամ Սահակյան՝ «Ինչպե՞ս հաղթահարել դժվարություններն ու կոտրել կարծրատիպերը»,

5․ Մոնիկա Սարգսյան՝ «Անձի բրենդ․ ինչպե՞ս դառնալ սեփական անձի լավագույն տեսակը»,

6․ Աղավնի Միքայելյան՝ «Ընտրել խնդիր, այլ ոչ մասնագիտություն։ Ծառայող առաջնորդ։ Ստեղծել մեծ արժեքներ»,

7․ Նարեկ Սողոմոնյան՝ ««Մենթոր-մենթի» հարաբերությունների արդյունավետությունը»,

8․ Նարե Իսկանդարյան, Անգելինա Բալասանյան՝ «Ե՛կ շարժվենք կարգապահությամբ, ոչ թե մոտիվացիայով»։

Վարդենիսում «ԴեմԱռԴեմ․ Սերունդների երկխոսություն մարզային ֆորում»-ն ավարտվել է փորձի փոխանակմամբ, կապերի հաստատմամբ և Սևան քաղաքի «The Band of Sun» երիտասարդ ռոք խմբի կատարումներով։

«Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ է, որի նպատակն է ստեղծել հայրենատեր, կիրթ, ամուր արժեհամակարգով առաջնորդների ապակենտրոն համայնք հանուն Հայաստանի համաչափ զարգացման։

Այս պահին ներգրավված են ավելի քան 400 ակտիվ կամավորներ Հայաստանի բոլոր մարզերից և Ջավախքից, ինչպես նաև Հայաստանից և Սփյուռքից ավելի քան 70 փորձառու մենթորներ։

DreamShots PH_-103.jpg (58 KB)

 DreamShots PH_-131.jpg (57 KB)