Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Team-ի նոր սերնդի ցանցը Աշտարակում է

Team Telecom Armenia-ն շարունակում է նոր սերնդի ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր բնակիչներին․ 25 Գբ/վ թողունակությամբ NGN ցանցի կառուցումն ավարտվեց Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում։

Տիեզերական արագության ինտերնետ ապահովող այս ցանցն այժմ հասանելի է Աշտարակ քաղաքի ավելի քան 8000 տնային տնտեսության։ Աշտարակցիները ցանցից կարող են օգտվել՝ միանալով Team-ի Cosmo սակագնային փաթեթներին, որոնք ներառում են մինչև 1000 Մբ/վ ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված և բջջային կապ։

«Թիմով սահմանել ենք հստակ նպատակ՝ նորագույն NGN ցանցը հասանելի դարձնել Հայաստանի բոլոր մարզերի բնակիչներին։ Տարածաշրջանում եզակի այս ցանցի կառուցումը ապագայի համար մեծ ներդրում է, որը երկար տարիներ կծառայի մեր բաժանորդներին՝ ապահովելով ինտերնետի և կապի ծառայությունների անհամեմատ բարձր որակ»,- ասում է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։ 


Քաղաքի բնակիչները Team Telecom Armenia-ի ինտերնետ ցանցին միանալու համար կարող են լրացնել առցանց հայտ, գրել հաղորդագրություն ընկերության ֆեյսբուքի պաշտոնական էջին, զանգահարել 100 անվճար համարին կամ մոտենալ վաճառքի և սպասարկման կենտրոններ։ Ի դեպ Աշտարակ քաղաքում գործում է Team Telecom Armenia-ի վաճառքի և սպասարկման կենտրոն (հասցե՝ ք. Աշտարակ, Սիսակյան փող. 1)։

Հայաստանի տարածքում նոր սերնդի NGN ցանցն արդեն հասանելի է 255 000 տնային տնտեսության և աշխատում է Սյունիքի մարզի բոլոր մեծ քաղաքներում, Ալավերդի, Արթիկ, Արմավիր, Արտաշատ, Բերդ, Բյուրեղավան, Գավառ, Եղվարդ, Իջևան, Հրազդան, Ճամբարակ, Մեծամոր, Ջերմուկ, Սևան, Սպիտակ և Վարդենիս մարզային խոշոր քաղաքներում ու մի շարք գյուղերում։ Երևանում այն գործում է Դավթաշեն, Արաբկիր, Ավան և Զեյթուն վարչական շրջաններում։

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։

 

Հասարակայնության հետ կապերի բաժին`[email protected]