Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ավարտվեց AMADEE-24 Մարսի անալոգային հետազոտական ծրագիրը Հայաստանում

Հայաստանում շուրջ մեկ ամիս առաջ մեկնարկած «AMADEE-24» մարսյան անալոգային առաքելությունը մոտեցավ ավարտին։

 

Ծրագիրն իրականացվում է 2-3 տարին մեկ՝ տարբեր երկրներում՝ սիմուլացնելով տիեզերական ռոբոտների և տիեզերագնացների կյանքը Մարսյան միջավայրում։

 

Այս տարի ծրագրի իրականացման համար ընտրվել էր Հայաստանը՝ Արարատի մարզը։ Այստեղ մոդելավորված մարսյան կայանում մի քանի շաբաթ շարունակ մեկուսացել էին Հայաստան ժամանած 6 անալոգային տիեզերագնացները, ովքեր այս ժամանակահատվածում իրականացրին տարբեր գիտափորձեր, փորձարկեցին տիեզերական տեխնոլոգիաներ, ռոբոտներ ու մարսագնացներ։

 

Առաքելության ընթացքում իրականացված գիտահետազոտական աշխատանքների արդյունքում հավաքագրվել են արժեքավոր գիտական տվյալներ, որոնց հետագա վերլուծությունը կնպաստի դեպի Մարս՝ մարդու ապագա իրական թռիչքների նախապատրաստությանը։

 

Ծրագրի կյանքի է կոչվել Ավստրիական տիեզերական ֆորումի և Հայկական տիեզերական ֆորումի սերտ համագործակցության շնորհիվ՝ «Հայաստանի աերոտիեզերական գործակալության» և ավելի քան երեսուն գործընկերների ջանքերի շնորհիվ։

 

Ծրագրի իրականացման առաջին իսկ օրվանից որպես ռազմավարական գործընկեր աշխատանքներին է միացել հայկական «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցը՝ ի դեմս «Գիտական հետազոտությունների զարգացման կենտրոն» հիմնադրամի և «Իրական դպրոց» կրթամշակութային հիմնադրամի։

 

«Մոտ 7 տարի շարունակ «Ինստիգեյթ»-ն զբաղվում է տիեզերական տեխնոլոգիաների ոլորտում միկրոէլեկտրոնային համակարգերի մշակմամբ՝ աշխատելով ֆրանսիական, իսպանական ընկերությունների հետ։ Քանի որ «Իրական դպրոց»-ն էլ ուսուցումը կազմակերպում է իրական նախագծերի հիման վրա, մեզ շատ հոգեհարազատ էր ոլորտը և միջավայրը, ուստի որոշեցինք ծրագրի ռազմավարական գործընկերը դառնալ»,- նշում է «Ինստիգեյթ» ներդրումային արվեստանոցի և «Իրական դպրոց» հիմնադրամի տնօրեն Արման Պողոսյանը։

 

Գիտահետազոտական կենտրոնն աջակցել է Հայաստանում առաքելության համար ընտրված տարածքի եռաչափ մոդելավորման և դրա հիման վրա բացառիկ ճշգրիտ բարձրությունների քարտեզի ստեղծման գործում։

 

«Իրական դպրոց»-ի ուսանողներն առաքելության ողջ ընթացքում ապահովել են տարածքի արտաքին անվտանգությունը՝ իրականացնելով 24-ժամյա հերթապահություն «Ինստիգեյթ Ռոբոտիքս» ընկերութեան կողմից ստեղծված կառավարման կենտրոնում, կիրառելով բազմաթիվ թվային լուծումներ, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքեր և այլ տեսահսկման միջոցներ։

 

Առաքելության ավարտից հետո՝ օրեր առաջ Երևանի «Իրական դպրոց»-ում հյուրընկալվել էին Ավտրիայի տիեզերական ֆորումի նախագահ Գերնոտ Գրյոմերը և Հայկական տիեզերական ֆորումի ղեկավար Հայկ Ասլանյանը, ովքեր ծրագրի մասնակից ուսանողներին հանձնեցին մասնակցության վկայականները, այնուհետև ունեցան դասախոսություն Իջևանի «Իրական դպրոց»-ում։

 

Հիշեցնենք, որ «Ինստիգեյթ»-ը հայկական ներդրումային արվեստանոց է, որը տարիներ շարունակ զբաղվում է տեխնոլոգիական, կրթական և այլ ոլորտների զարգացմամբ՝ հիմնելով ստարտափներ, որոնցից շատերն այսօր արդեն խոշոր և ինքնաբավ ընկերություններ են։Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.