Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սեյրան Օհանյանի կինը դատի է տվել Հանրային հեռուստաընկերությանը Իրանի դեմ ռшզմական գործողությունը կանխել է Երրորդ համաշխարհային պшտերազմը. Թրամփ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Երկրի քաղաքական կյանքը չպետք է վերածվի աշխարհքաղաքական դիմակայության հարթակի. Գագիկ ԾառուկյանԻնչո՞ւ են այսօր Հայաստանի հարյուր հազարավոր թոշակառուներ իրենց հույսը կապում «Հայաքվեի» հետ. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե որոնք են Անկախության հռչակագրի չեղարկման իրական հետևանքները, և ինչու դա որևէ դեպքում չի կարելի թույլ տալ. Ա. ՉալաբյանՊայքարելու ենք հնարավոր ընտրակաշառքի և ընտրակեղծիքների դեմ. Աննա ԿոստանյանՎանաձորը 3 օր շարունակ հյուրընկալում էր «Մենք մասնակիցն ենք պատմության կերտմանը» խորագրով ֆոտոցուցահանդեսըԱՄՆ առևտրային պատժամիջոցները հարվածում են հնդկական արևային վահանակների արտադրողներին TRIPP-ի շուրջ աճող ռիսկերը․ Հայաստանը կարող է հայտնվել մեծ ուժերի մրցակցության կիզակետում Առողջապահական բարեփոխո՞ւմ, թե համակարգային քաոս․ մասնագետները ահազանգում են ոլորտում կուտակվող խնդիրների մասին Նեխող ժողովրդավարական համակարգը և արտաքին պարտադրանքը. «Փաստ» Քարոզչական ու բացառապես «ներքին սպառման» զինացուցադրություն. «Փաստ» Ալիևի վարչակազմի գործողությունները՝ որպես տարածաշրջանային ապակայունացման գործոն. «Փաստ» Փաստորեն «ծրագիրը» դեռ կիսատ է մնացել. «Փաստ» «Խնդիրը միայն այն չէ, որ Նիկոլին փոխենք, խնդիրն այն է, որ դրանից հետո պետության կառավարման հստակ հայեցակարգ ունենանք». «Փաստ» Ինչո՞ւ է «Գորշ գայլերի» նշանը ասոցացվում քպականների ժեստերի հետ. «Փաստ» Փաշինյանի մարզային «շրջայցերն» անցնում են կիսադատարկ փողոցներում. «Փաստ» Երբ երեխաները դառնում են քարոզչության մաս. «անմեղ զրո՞ւյց», թե՞.... «Փաստ» «Փաշինյանը Հայաստանի դեմ ցուցմունք է տալիս, որ կոնֆլիկտ է հրահրել». էդմոն Մարուքյան
Հասարակություն

Հասարակության ներսում թշնամիներ փնտրելը թուլացնում է մեր դիմադրողականությունը. «Ազգային օրակարգ»

Արցախի ու Հայաստանի հարաբերություններում լարվածություն եղել է մեկ էլ Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ: Այս մասին ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Հակոբյանը: Նրա խոսքով՝ 2 կողմերի միջեւ լարվածությունը բերում է նրան, որ թուլանում է ներքին եւ արտաքին մարտահրավերներին դիմադրելու ունակությունը.

«Անգամ տարօրինակ է ասել, որ Հայաստան-Արցախ հարաբերություններում լարվածություն կա: Տենց լարվածություն մենք մեկ էլ ունեցել ենք Լեւոն Տեր-Պետրոսյանի ժամանակ, երբ եկել էր դաշնակցական թեկնածու Արցախում: Դա նույն երկիրն է, նույն հայրենիքն է, առանձնանցելը ո՞րն է: Ի՞նչ է նշանակում՝ Հայաստանի 2 հատվածների միջեւ լարվածություն կա: Եվ սա բերում է նրան, որ 2 կողմերի միջեւ թշնամանք ու հակակարծություններ են առաջանում»,- ասաց Հակոբյանը:

Իր հերթին, «Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախմբի անդամ Արա Գասպարյանը հիշեցրեց 1992-1994 թվականների Ադրբեջանը, նշեց, որ այդ երկրի ներսում էլ կար պառակտում, եւ նաև այդ պառակտումներն էին, որ հայերին օգնեցին պատերազմում հաղթանակ տանել։

«Կարծես թե մենք դերերով փոխվում ենք: Ադրբեջանը հիմա հանդես է գալիս միասնական, իսկ մենք սկսել ենք ընկնել հասարակության ներսում թշնամիներ գտնելով՝ պառակտումներ իրականացնել ներսում: Սա, ի վերջո, թուլացնում է մեր դիմադրողականությունը: Մենք օր առաջ պետք է հետ կագնենք այդ հռետորաբանությունից եւ ներքին բաժանարար գծերը խորացնելու մտքից: Ներսում կուտակված եւ օր օրի ավելացող խնդիրներն էլ լուծել հանգիստ, աշխատանքային պայմաններում՝ առանց վիրավորելու, ասֆալտին փռելու»,- ասաց Գասպարյանը եւ հավելեց, որ երկրում կան ազգային անվտանգության սահմաններ, որոնք չպետք է հատել։

«Երկիրն ունի բազմաթիվ խնդիրներ, եւ այդ խնդիրները լուծելու փոխարեն պարբերաբար օրակարգ ենք բերում երկիրը պառակտելու թեմաներ, օրինակ՝ ներսում դավադիր ուժեր փնտրելը, երբ հայտարարություն է արվում՝ Արցախում կան դավադիր ուժեր, որոնք պատերազմ են նախատեսում, դրանով մենք Ադրբեջանին հնարավորություն ենք տալիս վերսկսելու պատերազմ»,- ասաց Գասպարյանը:

Գասպարյանը, անդրադառնալով Արցախի հարցի վերաբերյալ Հայաստանի դիրքորոշմանը, ասաց, որ իրենք լսել են Ադրբեջանի հստակ տեսակետը, սակայն հայկական կողմից որեւէ հստակ տեսլական չկա. «Վարչապետի դիրքորոշումը, որ պետք է վերականգնվի Արցախի մասնակցությունը բանակցային գործընթացին, ընկալելի մոտեցում է, եւ կարող է ավելացնել հայկական կողմի ճկունության աստիճանը, բայց՝ այդքանը: Ասելով, թե վարչապետը իրավասու չէ բանակցել կամ ներկայացնել որոշակիորեն Արցախին, տպավորություն է ստեղծվում, որ բանակցային գործընթացը մտնում է փակուղի: Վարչապետն ասում է, որ ինքը չի բանակցելու Արցախի փոխարեն, Արցախը պետք է  անպայման ներկայացվի, իսկ բանակցությունները շարունակվում են: Այս դեպքում էլ, մենք ունենք անհասկանալի իրավիճակ այն պարագայում, երբ Ադրբեջանը շատ հստակ ուղերձներով է հանդես գալիս, եւ դրանք բավականին կոշտ են, հստակ ասում են՝ չկա որեւէ լուծում, քան Արցախը վերադարձվի ադրբեջանական վերահսկողության տակ: Եվ իրենք հենց դրա համար են բանակցում, իսկ թե մենք ինչի համար ենք բանակցում, հստակ ուղերձը չկա: Վարչապետն ասաց, որ իր նպատակը ներկայացրել է Արցախում, շատ լավ, ես չգիտեմ՝ ինչ է ներկայացրել, մեզ ներկայացրեք նաեւ, թե որն է մեր բանակցությունների նպատակը»: