Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Հանուն բնության»․ Ադրբեջանի պաշտոնյաները առիթը բաց չեն թողնում հակահայկական մեդիաարշավ իրականացնելու համար

Ապրիլի 4-ին Բաքվում կայացել է մերձկասպյան երկրների գլխավոր դատախազների հնգակողմ հանդիպումը։ Կասպից ծոցի ջրավազանում բնապահպանական իրավախախտումների թեմայով հանդիպումը Ադրբեջանը սահուն կերպով կարողացավ վերածել Հայաստանի դեմ բնապահպանական մեդիաարշավի։ Քննարկման ընթացքում Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը մերձկասպյան երկրների իր գործընկերներին հայտնել է, որ գերատեսչության քննչական խումբը շարունակում է հետաքննել Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների «օկուպացման» ընթացքում կատարված բնապահպանական հանցագործությունները։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը կտեղեկացվի այդ հանցագործությունների իրավական հետեւանքների մասին, իրավական միջոցներ կձեռնարկվեն ազգային և միջազգային իրավական նորմերին ու օրենքներին համապատասխան։

Հայաստանի դեմ բնապահպանական «էկոպատերազմի» պրակտիկան Ադրբեջանը սկսեց 44-օրյա պատերազմից անմիջապես հետո։ 2021 թվականի գարնանից ադրբեջանական մամուլը և տարբեր մակարդակների պաշտոնյաներ ու հասարակական գործիչներ, ամենօրյա ռեժիմով Հայաստանին սպառնում էին միջազգային դատարաններով ու սանկցիաներով։ Նույն սցենարի մաս էր կազմում նաև Արցախի շրջափակումը, որի կուլմինացիան դարձավ իր բնակավայրից 100 հազար մարդու տեղահանումն ու էթնիկ զտումը։

Այս շաբաթ Հաագայի Արբիտրաժային մշտական դատարանում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև արբիտրաժային վարույթի առաջին ընթացակարգային նիստը։ Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն իր ելույթում նշել է, որ բնապահպանության ոլորտում Հայաստանի հետագիծն ինքնին խոսուն է, և Հայաստանը բազմիցս է վերահաստատել իր հանձնառությունը տարածաշրջանում վայրի ֆլորայի ու ֆաունայի և բնական միջավայրի պահպանության առնչությամբ, ներառյալ՝ Բեռնի կոնվենցիայի մշտական հանձնաժողովի հետ իր սերտ համագործակցության եղանակով: Մյուս կողմից, Ադրբեջանը հավատարիմ է իր, այսպես կոչված, «բնապահպանական մտահոգությունները» քաղաքական դրդապատճառներով որպես Հայաստանի գլխին մահակ օգտագործելու ռազմավարությանը, և վերջին տարիներին Ադրբեջանի ռազմական ագրեսիան հանգեցրել է տարածաշրջանում լուրջ բնապահպանական խնդիրների՝ ոչնչացնելով անտառներ՝ աղտոտելով հողային և ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ սպառելով Սարսանգի ջրամբարի ռեսուրսները:

Ադրբեջանի բնապահպանության և բնական պաշարների փոխնախարար Ումայրա Թագիևայի հիմնական գործառույթներին վերջին շրջանում կարծես ավելացել է հնարավոր բոլոր միջոցառումների ընթացքում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ մտացածին բնապահպանական աղետների մեջ մեղադրելու մեդիաարշավի վարումը։ Թագիևան ամեն առիթով կրկնում է նույն թեզը՝ Մեծամորի ատոմակայանը ռադիոակտիվ նյութերով աղտոտում է Արաքս գետը, իսկ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը (ԶՊՄԿ)՝ Ողջին։ Ու քանի որ այս երկու գետերն ի վերջո թափվում են Կասպից ծով, տիկինը փորձում է ապացուցել, որ Հայաստանը էկոլոգիական խնդիրներ է առաջացնում կասպյան բոլոր երկրների համար և որպես լուծում առաջարկում է այս երկու ձեռնարկությունների փակումը։ Այսպիսով, այս արշավի տարածման համար օգտագործվեց անգամ առաջին հայացքից զուտ իրավական հանդիպումը։

Ադրբեջանի սանձազերծած տեղեկատվական պատերազմին Հայաստանը պետական մակարդակով լուրջ հակազդեցություն ցուցաբերի, քանի որ Ադրբեջանի իշխանությունների՝ առաջին հայացքից բնապահպանական բնույթ կրող քաղաքականության գլխավոր նպատակը մեր երկրի տնտեսությանը զգալի հարված հասցնելն է, ինչը ազգային անվտանգության համար լրջագույն սպառնալիք է։

Ադրբեջանական հակահայկական քարոզչությանը ուղղակի կամ անուղղակի նպաստում է նաև հայաստանյան բնապահպանական ՀԿ-ների գործունեությունը, որոնք հարևան երկրների ներկայացուցիչների հետ մասնակցում են միջազգային միջոցառումների, միանում Հայաստանի արդյունաբերական սեկտորը թիրախավորող հայտարարությունների։