Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Բնության հանդեպ հոգատարությունը սկսել ենք մեզնից․ Team Telecom Armenia

Ապրիլի 22-ին ամբողջ աշխարհում նշվում է «Երկրի օրը»։ Այս տարի բոլոր միջոցառումները կենտրոնացած են «Մոլորակն ընդդեմ պլաստիկի» թեմայի շուրջ։ Օրվա խորհրդով Team Telecom Armenia-ն ամփոփել է մեկ տարվա ընթացքում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ ընկերության ներսում տարված աշխատանքները։

Էներգաարդյունավետ լուծումների ներդրում

Team-ն արդեն մի քանի տարի է կիրառում է էներգաարդյունավետ լուծումներ՝ կապի և հաղորդակցության էներգաապահովման համար օգտագործելով արևային էներգիա։ 2023 թ․-ին ընկերության աշխատանքներում օգտագործելու նպատակով արդեն գործող 25 արևային կայաններին ավելացվել է ևս 8-ը, ինչի շնորհիվ արևային արտադրանքի մասնաբաժինն ընդհանուր էներգասպառման մեջ գրանցել է շուրջ 7% աճ նախորդ տարվա համեմատ: Այս գործընթացն ընկերությունում լինելու է շարունակական։

Էլեկտրական մեքենաների օգտագործումը խթանելու նպատակով գործարկվել է Team Energy արագ լիցքավորման կայանների ցանցը։ Այժմ Հայաստանի ողջ տարածքում կա շուրջ 50 կայան։ Լիցքավորման կայաններից օգտվելու համար անհրաժեշտ է ներբեռնել Team Energy հավելվածը։

Բացի այս ընկերությունը հենց իր ավտոպարկում էլ նախապատվությունը տալիս է էլեկտրական մեքենաներին․ անձայն շարժիչներով և զրոյական արտանետումներով մեքենաների մասնաբաժինը կազմում է 14 %։

Team-ի ռազմավարական ծրագրի՝ NGN ցանցի կառուցման արդյունքում պղնձե մալուխները փոխարինվում են օպտիկամանրաթելային ցանցով, ինչը էականորեն նվազեցնում է ածխածնի երկօքսիդի արտանետումները։ Նշենք նաև, որ այս ցանցի գործարկման արդյունքում ընկերությունը միայն 2023 թվականին խնայել է 275,630 ԿՎտժ էլեկտրաէներգիա։

Թափոնների կրճատում և կայուն զարգացում 

Էլեկտրոնային թափոնների (e-waste) ստեղծումից խուսափելու համար ընկերությունը վերանորոգում և կրկնօգտագործում է կապի ապահովման սարքերը։ Այսպիսով, 2023 թ․-ին ավելի քան 14 հազար հեռահաղորդակցության էլեկտրոնային սարք չի հայտնվել աղբավայրում, այլ վերանորոգվել, արդիականացվել և կրկնօգտագործվել է։ Նախորդ տարվա համեմատ թղթի վերամշակման ծավալներն աճել են 36 %-ով, իսկ ներդրված eSIM ծառայության շնորհիվ ընկերությունը խուսափել է շուրջ 600 կգ պլաստիկի օգտագործումից՝ արձանագրելով խուսափած պլաստիկի տարեկան 57 % աճ։ Թղթի թափոններ չկուտակելու համար Team-ի բոլոր մասնաճյուղերում հասանելի է նաև E-pen (էլեկտրոնային գրիչ) տեխնոլոգիան։ 

Ի դեպ, My Team հավելվածի միջոցով միայն այսօր Շեյքի մասնակիցները կարող են շահել էներգախնայող ԼԵԴ լամպեր և անլար լիցքավորիչներ։ 


Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։


Հայաստանի բոլոր բնակիչներին բարձրորակ հեռահաղորդակցության ծառայությունների մատուցումը Team Telecom Armenia-ի նպատակն է։ Դրան հասնելու համար ընկերությունն անընդհատ արդիականացնում ու վերազինում է բջջային և ֆիքսված ցանցերը, գործարկում նոր միջազգային կապուղիներ, որոնք նաև բարձրացնում են Հայաստանում ինտերնետի հուսալիության և անվտանգության մակարդակը։