Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկել է երեք նոր ավանդներ բանկի ֆիզիկական անձ հաճախորդների համար։ Յուրաքանչյուր պրոդուկտի համար գործում են անհատական ​​պայմաններ։ Դրամական միջոցների տեղաբաշխումը հասանելի է ՀՀ դրամով և ՌԴ ռուբլով: 

Ազգային արժույթով ավանդ ներդնելիս տարեկան եկամտաբերությունը կկազմի 748%-ից մինչև 10․22%:

Բանկի ֆիզիկական անձ հաճախորդներին հասանելի են նոր՝ «Կայուն», «Ավելացող» և «Անսահման» ավանդատեսակները: Ավանդատուն կարող է ընտրել բարձր տոկոսադրույքով, համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններով, իրեն հարմար տեղաբաշխման ժամկետով և տոկոսների վճարման եղանակով տարբերակ:

«Կայուն» ավանդի շրջանակներում միջոցները կարելի է տեղաբաշխել 1 ամսից մինչև 4 տարի ժամկետով՝ սկսած 50 հազար ՀՀ դրամ կամ 10 հազար ռուբլի գումարից: Տվյալ ավանդի համար համալրման և մասնակի ելքագրման հնարավորություններ նախատեսված չեն: Տոկոսները վճարվում են ավանդի ժամկետի ավարտին` ամսական կտրվածքով կամ ամսական կապիտալացման տարբերակով: Կախված միջոցների տեղաբաշխման ժամկետից՝ ավանդի վաղաժամկետ խզման դեպքում տոկոսները կարող են պահպանվել:

Համալրման հնարավորությամբ «Ավելացող» ավանդատեսակը հասանելի է 30 օրից մինչև 3 տարի ժամկետով: «Անսահմանափակ» ավանդի համար լիովին հասանելի են մասնակի ելքագրումներ և համալրումներ: Միջոցների տեղաբաշխման ժամկետը տատանվում է 3 ամսից մինչև 1 տարի ժամկետով՝ ժամկետի վերջում տոկոսների վճարմամբ: Երկու ավանդների համար էլ տեղաբաշխման նվազագույն գումարը կազմում է 30 հազար ՀՀ դրամ կամ 5 հազար ՌԴ ռուբլի:

«Միջոցներ տեղաբաշխելիս հաճախորդի համար կարևոր է անհատական ​​մոտեցումը: Ուստի, հաշվի առնելով շուկայում ձևավորված պահանջները, մենք ընդլայնել ենք մեր խնայողական պրոդուկտների շարքը՝ առաջարկելով երեք տարբեր ավանդներ՝ ճկուն պայմաններով։ Դրանք հասանելի են թե՛ ազգային արժույթով և թե՛ ռուսական ռուբլով: Սակայն, հաշվի առնելով շահութաբերությունը, ավանդների համար այսօր ամենատարածված արժույթը ՀՀ դրամն է։ 2023թ․-ի արդյունքներով բանկի ֆիզիկական անձ հաճախորդների ժամկետային ավանդների ընդհանուր ծավալը գերազանցել է 80 մլրդ ՀՀ դրամը, որից 93%-ը ազգային արժույթով է»,- մեկնաբանել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրենի - Տնօրինության նախագահի տեղակալ Տարաս Կլադչենկոն։

Ձևակերպել ավանդ  կարելի է ՎՏԲ-Հայաստան Բանկի ցանկացած մասնաճյուղում կամ հեռահար եղանակով՝ Վիդեո բանկինգ ծառայության միջոցով: Ավանդների համալրումը հասանելի է բանկի մասնաճյուղերում: 1 մլն ՀՀ դրամ գումարի կամ դրան համարժեք արտարժույթով ավանդ ներդնելիս հաճախորդին տրամադրվում է դեբետային քարտ՝ ավանդի գործողության ժամկետի ընթացքում անվճար սպասարկմամբ և բանկի բանկոմատներից միջոցների անվճար կանխիկացմամբ։

Ֆիզիկական անձանց ավանդները երաշխավորված են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից, սահմանաչափերը որոշվում են՝ կախված ներդրված միջոցների գումարից: Ավանդի տոկոսագումարից գանձվող եկամտահարկը կազմում է տարեկան 10%:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: