Մեր երկրում կործանարար խժդժություններ առաջացնելու արժեքը կազմում է մոտ 70 մլն դոլար
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսպես կոչված «հեղափոխությունից» հետո աշխարհից փող ուզելու գործում այս կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ արձանագրել է հետևյալ ցուցանիշները.
ԵՄ՝ հավելյալ 25 մլն եվրո, կտրամադրվի 2019 թվականին
ԱՄՆ՝ հավելյալ 40 մլն $, կտրամադրվի 2020 թվականին
Այո, այսքանն է:
Հիշեցնեմ, որ առանց «թավշյա շոուի» մենք 2017-2020 թվականների համար արդեն երաշխավորել էինք 160 մլն եվրոյի աջակցություն:
Այսինքն, մեր երկրում աննկարագրելի և կործանարար խժդժություններ, վայրիվերումներ, ցնցումներ, անհանգստություններ առաջացնելու արժեքը կազմում է ընդամենը մոտ 70 մլն ամերիկյան դոլար:
Սա է հեղափոխության կապիտալիզացիայի ֆինանսական արժեքը: Այսքան արժե ձեր «հեղափոխությունը» համաշխարհային քաղաքականության մեջ:
Իսկ վնասների մասին դեռ չեմ խոսում: Հետևությունները թողնում եմ ձեզ:
Վայելեք, պարոնայք, լավ հանգստյան օրեր եմ մաղթում»:




















Եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր երկրի համար՝ հանձնվի․ Թրամփը՝ Մոջթաբա Խամենեի մասին
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերի կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահ...
Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ»-ում աhաբեկչություն իրականացրած անձանց դատապարտել են ցմաh ազատազրկման
ԱՄՆ-ը ցանկանում է մինչև 500 զինվnրական ուղարկել Ռումինիա՝ Իրանում իրականացվող գործnղությանն աջակցելո...
Զելենսկին Թրամփին կոչ է արել պատերազմն ավարտելու համար ավելի շատ ճնշում գործադրել Պուտինի, այլ ոչ թե...
Ավտովթարներ՝ «Առինջ Մոլ»-ի մոտ․ կան վիրավnրներ
Այսօրվա Հայաստանով մենք պետք է հպարտանանք, հասել ենք հազարամյա նշանակություն ունեցող նվաճումների․ Փա...
Առողջության ապահովագրությունն այլևս միշտ լինելու է․ Փաշինյան
Ադրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ
Այս ընտրություններում հաղթելու է հայ ժողովուրդը և նրա շահերը ներկայացնող ուժերը․ Արսեն Գրիգորյան