Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» մշակութային ՊՈԱԿ-ին

Ազգային մշակութային ժառանգության և ավանդույթների պահպանման նպատակով Ֆասթ Բանկն աջակցում է «Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին և վերջինիս ելույթների, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած համերգի հանրայնացման նպատակով, Ֆասթ Բանկը 6 մլն դրամ է նվիրաբերել ՊՈԱԿ-ին։ 

Հայկական ժողովրդական արվեստը ներկայացնող երաժշտական և պարային խմբերի՝ «Ալթունյան» պետական անսամբլի, Հայաստանի պարի պետական անսամբլի, Հայաստանի ազգային նվագարանների, «Բարեկամություն» պետական անսամբլի, «Ակունք» ազգագրական համույթի և «Գուսան» պետական անսամբլի միավորման արդյունքում ձևավորված ՊՈԱԿ-ի հիﬓական և կարևոր նպատակն է ժողովրդական երաժշտության, պարարվեստի ոլորտներում ﬕասնական մշակութային գործունեության իրականացումը, մասնավորապես՝ կատարողական արվեստի ավանդույթների պահպանուﬓ ու զարգացումը, հասարակության հոգևոր պահանջների ձևավորուﬓ ու բավարարումը, գեղարվեստական բարձրարժեք արդյունքի ապահովումը, ﬕջազգայնացումը, հանրային վարկանիշի բարձրացումը, մշակութային հանրությանը հաղորդակից դարձնելը հայկական ժողովրդական արվեստին։ 

««Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը թեև մեկ տարի է, ինչ կազմավորվել է, սակայն այս կարճ ընթացքում հասցրել ենք տասնյակ համերգների մասնակցել, հանդես գալ նաև Հայաստանի սահմաններից դուրս։ Մեր գլխավոր նպատակը հայկական մշակույթի պահպանումն է և շատ ուրախ ենք, որ այս գործում մեր կողքին է Ֆասթ Բանկը։ Բանկի աջակցությամբ հանրայնացրել ենք մեր խմբերի մի շարք ելույթներ, որոնց թվում նաև Սաուդյան Արաբիայում տեղի ունեցած մեր համերգները։ Այսպիսով՝ մեր կատարումները վայելելու հնարավորություն ենք տվել նաև նրանց, ովքեր ֆիզիկապես ներկա չեն գտնվել մեր ելույթներին», - նշել է կենտրոնի ղեկավար Արﬔն Սարգսյանը։ 

Ֆասթ Բանկի կողմից կրթական, սոցիալական և մշակութային նախագծերին աջակցությունը պարբերական բնույթ է կրում և Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության կարևոր մաս է: 

Մամուլի ծառայություն

«Ֆասթ Բանկ» ՓԲԸ

էլ․փոստ՝ [email protected]