Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ի գլխավոր տնօրենը դասախոսություն է կարդացել Ֆրանսիական համալսարանում

Ucom ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը դասախոսությամբ է հանդես եկել Հայաստանում ֆրանսիական համալսարանում։  

«Արդյունավետ մենեջմենթի դերը․ ինչպես հավատ ներշնչել աշխատակիցներին և համախմբել մեկ նպատակի և ռազմավարության շուրջ» դասախոսության ընթացքում պարոն Յիրիկյանը խոսել է առաջնորդի կարևոր հմտությունների և առաջնորդության հիմնական բաղադրիչների մասին։

Դասախոսությունը կազմակերպվել է Galaxy ընկերությունների խմբի և Ֆրանսիական համալսարանի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում։ Կողմերի ակտիվ համագործակցության ընթացքում Galaxy խմբի մենեջերները պարբերաբար դասախոսություններ են կարդում ու վարպետության դասեր անցկացնում համալսարանի ուսանողների համար։  Ֆրանսիական համալսարանի ուսանողները նաև պրակտիկա են անցնում խմբի ընկերություններում, այդ թվում և Ucom-ում։  

«Լավ մենեջեր ու լավ կառավարող լինելու համար անհրաժեշտ է փորձ․ չես կարող լավ ղեկավար լինել առանց որոշակի աշխատանքային փորձի։ Լավ կառավարիչը պիտի խրախուսի աշխատանքային գործընթացներն ու օրինակ ծառայի բոլորին։ Նա պիտի միշտ սովորի ու զարգանա և զարգացնի իր աշխատակիցներին, քանի որ նրանք են ցանկացած ընկերության հիմնական ռեսուրսը։ Եվ երբ ձեր ընկերությունը հաջողության է հասնում, պետք է չմոռանալ և ծառայել երկրին ու հասարակությանը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Եթե ֆորմալ կրթությունը խիստ անհրաժեշտ է ապագա երիտասարդ մենեջերներ պատրաստելու համար, ապա անմիջականորեն մասնագիտական աշխարհի պրակտիկ փորձի փոխանցման միջոցով ոչ ֆորմալ կրթությունը նույնպես  էական դեր է խաղում: Ոլորտի իրականության հետ ուղիղ շփման մեջ լինելով՝ Ucom-ի գործադիր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ուսանողներին բացատրեց թիմերի կառավարման իր մեթոդը․  ինչպե՞ս հաջողությամբ իրականացնել կորպորատիվ ռազմավարություն մեր օրերում և հատկապես ինչպես դրա շուրջ ներգրավել թիմերին, ինչպես ընկերությունը դարձնել ընդհանուր և համատեղ հաղթանակների վայր», - նշել է Ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին։

Դասախոսության ավարտին պարոն Յիրիկյանը նաև պատասխանեց ուսանողների բազմաթիվ հարցերին և ապագայի համար արժեքավոր խորհուրդներ տվեց։