Կոնվերս Բանկը մեկնարկել է ՓՄՁ վերաֆինանսավորման արշավ
Կոնվերս Բանկը հայտարարում է բիզնես վարկերի վերաֆինանսավորման արշավ փոքր և միջին ձեռնարկությունների համար: Այլ բանկերից ու ֆինանսական հաստատություններից Կոնվերս Բանկ տեղափոխելով ֆինանսական պարտավորությունները՝ տնտեսվարողները կկարողանան օգտվել ֆինանսավորման սահմանաչափի ավելացման հնարավորությունից:
Ֆինանսավորման առավելագույն ժամկետը 10 տարի է, տոկոսադրույքը մրցունակ է և հաստատուն՝ ֆինանսավորման առաջին 5 տարիների համար: Հայտի ուսումնասիրման և վարկի տրամադրման վճար նախատեսված չէ։
«Փոքր և միջին բիզնեսի ֆինանսավորումը, նրանց համար գործունեության, ընդլայնման ու զարգացման հարմարավետ միջավայրի ստեղծումը, համապարփակ աջակցությունը միշտ եղել է Կոնվերս Բանկի ուշադրության կենտրոնում: Այս արշավի շրջանակում մենք ոչ միայն առաջարկում ենք ֆինանսավորման մրցունակ պայմաններ, այլև հավելյալ բանկային ծառայություններ՝ արտոնյալ պայմաններով: Անվճար կբացվեն և կսպասարկվեն ընթացիկ հաշիվներ, Ինտերնետ բանկ համակարգը, անվճար կտրամադրվի մեկ Visa Business քարտ, հաշվի դրական մնացորդի նկատմամբ եկամուտ կհաշվեգրվի: Շահառուները հասանելիություն կստանան Converse Markets հարթակին, այդ թվում՝ հնարավորություն կունենան արտոնյալ պայմաններով արտարժույթի փոխարկում կատարել, ինչպես նաև կունենան վարկային արձակուրդ ստանալու հնարավորություն»,- ասել են Բանկում:
Արշավը գործում է մինչև հոկտեմբերի 15-ը ներառյալ:
Մանրամասն՝ այստեղ
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT