Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

«Կիրանցում ուժային օպերացիա է տեղի ունեցել․մի ենթարկվեք հրաման տվողին, նա վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում». Ավետիք Չալաբյան

«Հայաքվե» նախաձեռնության անդամներ Ավետիք Չալաբյանն ու Մենուա Սողոմոնյանն այսօր ՀՀ գլխավոր դատախազությանը հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել երեկ Տավուշի մարզի Կիրանց համայնքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։

«Հայաքվե»-ի անդամներն ու համախոհներն այսօր նաեւ բողոքի ցույց էին անում գլխավոր դատախազության շենքի առջեւ։

Ավետիք Չալաբյանը լրագրողների հետ ճեպազրույցում մանրամասնեց, թե ինչի առթիվ են հաղորդում ներկայացրել․«Բոլորդ տեսել եք ոստիկանական ուժերի կողմից Կիրանցի գրավման տեսարանները։ Այն, ինչ տեղի է ունեցել, բազմաթիվ կետերով խախտում է ոչ միայն ՀՀ Սահմանադրությունը, այլեւ Քրեական օրենսգիրքը,  առերեւույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում։ Մեր գործընկեր «Կոնցերն դիալոգ» փաստաբանական ընկերության հետ միասին փորձել ենք այն հանցագործությունները, որոնք առավել ակնհայտ են, արձանագրել եւ ներկայացնել դատախազություն։ Դրանք միակը չեն։ Առաջիկա օրերին կփորձենք արձանագրել այլ տիպի հանցագործությունները, որոնք ընկնում են Քրեական օրենսգրքի տարբեր հոդվածների տակ»։

Այսօր դատախազություն ներկայացրած հաղորդումը վերաբերում է, ինչպես ասաց Չալաբյանը՝ լրագրողների աշխատանքի ոչ իրավաչափ խոչընդոտմանն ու արգելմանը․«Երեկ արգելափակվել է լրատվամիջոցների աշխատանքը ՀՀ տարածքում գտնվող բնակավայրում, ընդ որում՝ որեւէ իրավական ռեժիմ, որով դա սահմանափակվում է, գոյություն չի ունեցել։ Լրագրողներն իրավունք ունեն լուսաբանել ցանկացած իրադարձություն՝ եթե չկա արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության ռեժիմ։ Սրանցից որեւէ մեկը Կիրանցում չի եղել»։

Մյուս դրվագը քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանափակումն է Կիրանցում։ «Ոստիկանության պաշտոնյաների կողմից պաշտոնական դիրքի չարաշահում է տեղի ունեցել։ Երեկ ոստիկանական զորքերի հրամանատարի տեղակալը՝ Կարեն Հակոբյանը տեսախցիկների առաջ հայտարարել է՝ լավ եմ անում, իրավական հիմքեր ունեմ, սակայն որեւէ իրավական հիմք չի ներկայացրել եւ այդ իրավական հիմքերը, մեր կարծիքով, գոյություն չունեն, իսկ եթե գոյություն ունեն, դրանք իրավական չեն, որովհետեւ ՀՀ-ում արտակարգ կամ ռազմական դրության հայտարարում չի եղել, չի եղել նաեւ Կիրանցում։

Եթե չկա նման դրություն, ապա ոստիկանությունն իրավունք չունի սահմանափակել քաղաքացիների տեղաշարժը։ Բազմաթիվ քաղաքացիներ գտնվել են ճանապարհին, նրանց դիմաց ոստիկանական պատ է եղել եւ որեւէ կերպ չի բացատրվել, թե այդ ոստիկանական պատն ինչի հիման վրա է կանգնած այնտեղ եւ ինչու է սահմանափակվել քաղաքացիների ազատ տեղաշարժը»,-ասաց Չալաբյանը։

Նրա փոխանցմամբ՝ 3-րդ դրվագը  Կիրանցում բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու դեպքերն են․«Մայիսի 1-2 գիշերը տեղի է ունեցել Կիրանցի 31 բնակիչների բերման ենթարկում, դա տեղի է ունեցել բռնի ուժի  կիրառմամբ, ընդ որում՝առանց նախապես զգուշացնելու, առանց ոստիկանների կողմից իրավաչափ պահանջների ներկայացման։

Տեսախցիկների առաջ ոստիկանները գոռում էին ՝ խփելով, խփելով արեք։ Այսինքն, դա խոշտանգման կիրառում է քաղաքացիների նկատմամբ եւ եւս առերեւույթ  հանցագործություն է։ Դատախազությունն ունի հինգ օր, որպեսզի կամ հաղորդումն ընդունի վարույթ ու քրեական գործ հարուցի։ Եթե դա չանի,  ապա մենք կգնանք հաջորդ գործողություններին։ Ուժային օպերացիա է տեղի ունեցել եւ դա անհետեւանք չի կարող մնալ»։

Չալաբյանն ասաց, որ Կիրանցում տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում․«Սա իմ քաղաքական գնահատականն է, ընդ որում՝ սահմանադրական կարգի տապալումը տեղի է ունենում ադրբեջանական բռնատիրական վարչակարգի անմիջական պահանջով եւ հրահրմամբ։ Ադրբեջանական բռնատիրական վարչակարգն օգտվելով ՀՀ-ում սահմանադրական կարգի տապալումից՝ բռնագրավում է հայ ոստիկանների ձեռքով հայկական բնակավայր Կիրանցի որոշակի հատվածը։ Դա ՀՀ ինքնիշխանության խախտման բացահայտ օրինակ է։ Սրա վերաբերյալ եւս հաղորդում կներկայացնենք»։

Չալաբյանի խոսքով՝ սա աննախադեպ է, երբ թշնամին ուժային շանտաժի միջոցով ՀՀ իշխանությանը ստիպում է հանձնել տարածքներ ոստիկանական ուժերի  օգտագործմամբ։

Նա հայտարարեց՝ այս իշխանությանը հաշված օրեր են մնացել, ապա իրավապահ մարմիններին կոչ արեց չենթարկվել ապօրինի հրամաններին․ «Մի՛ խախտեք ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, ապօրինի հրամաններ մի՛ կատարեք, ապօրինի հրաման տվողը վերջում ինքնաթիռով կարող է փախչել, դուք չեք տեղավորվելու այդ ինքնաթիռում, դուք մնալու եք եւ պատասխան եք տալու օրենքի առաջ»։

Հայաստանի տարբեր տարածքներում բողոքի ցույցեր են ընդդեմ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման, որի հետեւանքով Կիրանց գյուղն, ըստ բնակիչների, կարող է բաժանվել երկու մասի։