«Յունիբանկ» ԲԲԸ-ն իր բաժնետերերին կվճարի 4,1 մլրդ դրամի շահութաբաժիններ
Կայացավ «Յունիբանկ» ԲԲԸ 2023 թվականի գործունեության արդյունքներն ամփոփող բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: 2023 թվականին «Յունիբանկ» ԲԲԸ-ն շարունակեց զարգացումը ու ամրապնդեց իր դիրքերը շուկայում: Հաշվետու տարին բանկն ավարտեց 4,5 մլրդ դրամ շահույթով, և բանկի Խորհուրդը Բաժնետերերի ժողովի հաստատմանը ներկայացրեց շահութաբաժինների վճարման հարցը։ Շահութաբաժինների ընդհանուր գումարը կկազմի 4,1 մլրդ դրամ։
Հաշվետու տարում բանկի կապիտալը գերազանցեց 40 մլրդ դրամը, ակտիվների ծավալը՝ 289 մլրդ դրամը։ Բանկի վարկային ներդրումները 2023 թվականին աճեցին գրեթե 25%-ով։
«Յունիբանկ» ԲԲԸ-ի 2023թ. ձեռքբերումները գնահատվել են նաև միջազգային կազմակերպությունների կողմից:
Հաշվետու տարում բանկը նաև ընդլայնեց իր ներկայությունը. այսօր «Յունիբանկ» ԲԲԸ-ի սպասարկման ցանցը ներառում է 50 մասնաճյուղ և 100-ից ավելի պրոմո կետ: Միաժամանակ բանկը գնում է դեպի թվայնացում և առաջադեմ տեխնոլոգիաների ներդրում։ Հաճախորդները գնալով ավելի հաճախ են օգտվում բանկի մոբայլ հավելվածից, որը թույլ է տալիս հեշտությամբ լուծել առօրյա ֆինանսական խնդիրները։
Տարվա արդյունքները հաստատեցին ազնիվ և հուսալի ֆինանսական գործընկեր լինելու, հաճախորդներին լսել կարողանալու, մարդկանց և բիզնեսի համար օգտակար և շահավետ լուծումներ գտնելու՝ բանկի ընտրած ռազմավարության արդյունավետությունը:




















ՀՀՄԱ-ն խորացնում է միջազգային համագործակցությունը հանքարդյունաբերության ոլորտում. PDAC 2026
Աֆղանցիների 2 խումբ փորձել է Իրանից անօրինական կերպով մուտք գործել Հայաստան
Նոր հարցման համաձայն՝ հունիսյան ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանն այլևս վարչապետ չի լինի
Երևանում բախվել են «Mercedes-Benz»-ը և «Ford»-ը
Ապօրինի թմրաշրջանառությունից հանվել է մոտ 18 կիլոգրամ մարիխուանա․ ՔՈԳՎ բացահայտումը
Հորոսկոպ. կատարյալ նվեր կնոջը՝ Մարտի 8-ի համար
Կիևը պատրաստ է աջակցել Միացյալ Նահանգներին՝ իրանական արտադրության ԱԹՍ-ների դեմ պшյքարում․ Զելենսկի
ԱԱԾ շենքը հրկիզել փորձող անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում․ նա ձերբակալվել է
Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ «hարվածել է» Մերցին
Ալի Խամենեիի որդին՝ Իրանի գերագույն առաջնորդի պաշտոնի գլխավոր թեկնածու․ NYT