Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի նոր գերագույն առաջնորդը չի կարողանա խաղաղ ապրել․ Թրամփ Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպանՊուտինը և Թրամփը չեն քննարկել Ռուսաստանի նավթի արտահանման դեմ պատժամիջnցների չեղարկnւմը. ՊեսկովՀայաստանը եզրագծին է․ ինքնիշխանությո՞ւն, թե՞ վերածում «Արևմտյան Ադրբեջանի»․ Սուրեն Սուրենյանց Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում ԱՄՆ-ի հետ բանակցություններ չեն լինի. Աբբաս Արաղչի Հայտնաբերվել են 11 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ Ֆլիկը պատմել է, թե ինչի վրա է շեշտը դրել «Նյուքասլի» դեմ Չեմպիոնների լիգայի խաղից առաջՈւժեղ Հայաստան, բայց իսկապես ուժեղ. Ուժեղ ՀայաստանԻրանի դպրոցին hարվածած шրկի վրա հայտնաբերվել է ամերիկյան մակնշում. The New York TimesՍպասված տուն երեք տասնամյակ անց և նոր կյանքի սկիզբՍամուրայի սուր, ադամանդներ և ռոբոտ. 2025 թվականին կորած ուղեբեռի ամենատարօրինակ գտածոներըԱդրբեջանը հումանիտար օգնություն է ուղարկել Իրան․ ադրբեջանական ԶԼՄ-ներ Հայաստանին ներքաշեցին մի հիմար պատմության մեջ. Էդմոն Մարուքյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը խորապես վշտակցում է Վահան Բայբուրդյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին` անվանի գիտնականի մահվան կապակցությամբԱյս պատերազմում Հայաստանը պետք է չեզոքություն պահպանի և հակամարտության կողմ չդառնա․ Ավետիք Չալաբյան«Մարդամեկը» սիթքոմը՝ միլիոնավոր դիտումներով և բարձր վարկանիշով․ սպասվում է երկրորդ եթերաշրջանԻրանը կստանա 20 անգամ ավելի nւժեղ hարված, քան մինչ այժմ․ Թրամփ Սրանցից հետո ով էլ գա իշխանության սրանց պատասխանատվության է ենթարկելու. Արշակ ԿարապետյանՇնորհակալ ենք ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովին Նիկոլ Փաշինյանի կողմից Հայ Առաքելական Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումների վերաբերյալ այս խիստ զեկույցը պատրաստելու համար․ Ռոբերտ Ամստերդամ
Հասարակություն

Ucom-ի ֆիքսված ցանցը արդեն գործում է Արտաշատում

Ucom ընկերության արագ և ժամանակակից ֆիքսված ցանցն արդեն հասանելի է Արտաշատի բնակիչների համար։ 

Այսուհետ Արտաշատի բաժանորդները ևս կարող են միանալ Unity փաթեթներին և ստանալ ֆիքսված ինտերնետ, շարժական կապ և հեռուստատեսություն մեկ փաթեթում՝ հասանելի սակագներով։ 

Այս կապակցությամբ ընկերությունը գործարկել է հատուկ առաջարկ՝ միայն Արտաշատի բնակիչների համար։ 

Մինչև հուլիսի 31-ը ներառյալ Unity 9000 մարզային փաթեթին բաժանորդագրվելու դեպքում փաթեթից կօգտվեն ամսական 8000 դրամով։ Ինչպես նաև, բաժանորդագրվելով Unity 7000  կամ Unity 9000 մարզային փաթեթներից մեկին 12 ամսով, ծառայություններից կօգտվեն երեք ամիս անվճար։ 

Նշենք, որ զեղչերն ու բարձրորակ կապը միակ նվերները չեն Արտաշատի բնակիչներին՝ Ucom-ի նախաձեռնությամբ Թատրոնի այգում ապահովվել է Wi-Fi 6 նորագույն տեխնոլոգիայով ինտերնետ հասանելություն։

«Արդեն երկրորդ տարին է ինչ մենք անդադար աշխատում ենք մեր ցանցը մարզերում ընդլայնելու նախագծի վրա, ու ես հպարտ եմ, որ մեր ժամանակակից ֆիքսված կապն արդեն գործում է Հայաստանի հնագույն մայրաքաղաք Արտաշատում։ Վստահ եմ, արտաշատցիները բարձր կգնահատեն Ucom-ի փաթեթների հարմարավետությունն ու հասանելիությունը։ Նաև հուսով եմ, որ ամառվա տաք օրերին այգում հանգստացող բնակիչները կվայելեն նորագույն տեխնոլոգիաներով աշխատող Wi-Fi ցանցը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Պարոն Յիրիկյանն այցելեց նաև քաղաքում ընկերության առաջին բաժանորդին՝ Գրետա Մարգարյանին, ում նվիրեց Unity 20․000 փաթեթից 6 ամսվա ընթացքում անվճար օգտվելու հավաստագիր։ 

«Ես գիտեի, որ Ucom-ը որակյալ ծառայություն է տալիս, ու ես ինքս էլ շատ գոհ եմ` մենք մի քանի օր է օգտվում ենք։ Ես հեռուստաալիքներն եմ դիտում, աղջիկս էլ ինտերնետից է օգտվում, մեր հարազատների հետ կապի մեջ ենք լինում», - ասել է Գրետա Մարգարյանը։ 

Հավելենք, որ 2024 թվականի սկզբին Ucom ֆիքսված ցանցը գործարկվել է նաև Աշտարակում։